Ցանկանու՞մ ես տեղադրել գովազդ Google-ում

տեղադրել գովազդ google ում

Այսօր, շնորհիվ համացանցի, ցանկացած բիզնես ունի անսահմանափակ հնարավորությունների պոտենցիալ։ Կարդա հաջորդիվ, թե ինչու է պետք տեղադրել գովազդ Google-ում ։

Սակայն շատերի մոտ ձևավորվել է թյուր կարծիք, որ համացանցը սահմանափակվում է միայն որոշ սոցիալական ցանցերով (facebook, instagram)՝ առանց պատկերացնելու, որ այդպիսով մի քանի անգամ կրճատում է մեծ լսարան ձևավորելու հավանականությունը։

Իրականում, եթե ցանկանում ես հասնել մեծ արդյունքների, ցանկալի է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները՝ ճանաչում ձեռք բերելու համար։
Մեր օրերում Google-ից օգտվում են շատ-շատերը՝ անկախ տարիքից, քանի որ մեծամասնության սմարթֆոնների մեջ կա վերջինիս հավելվածը՝ հեշտ և արագ որոնումների համար։ Google-ը հանդիսանում է բազմաթիվ հայտնի ընկերությունների գործընկեր։ Samsung-ն անգամ Galaxy մոդելների շարք ունեի թողարկած՝ որպես Google-ի հետ համագործակցություն։

Անդրադառնանք գովազդին։ Ինչու՞ է պետք տեղադրել գովազդ հենց Google-ում։

Վերոնշյալ տեղեկությունները տրամադրում ենք, որպեսզի տեսնեք, թե որքան տարածված է և որքան շատ մարդ է օգտվում այսօր որոնողական համակարգերից։ Տրամաբանական է, որ այդ ցանկը գլխավորում է հենց Google-ը։ Հետևաբար, ձեռնատու է հենց այդտեղ տեղադրել գովազդ և այդ հարթակում ծանոթացնել մարդկանց սեփական բրենդի հետ։

Կատարելու համար այդ ամենը հարկավոր է տեղադրրել կոնտեքստային գովազդ Google-ում։ Իրականում, մեծ լսարանի դեպքում պատասխանատվությունը ավելի շատ է. լավ մասնագետը կարող է բարձրացնել ընկերությանդ վարկանիշը, իսկ այ վատ աշխատանքի դեպքում միայն մեկնաբանություններ ջնջելը դժվար թե բավական լինի։
Ինտերնետ գովազդ տեզադրելու համար հարկավոր է ունենալ կայք կամ լենդինգ էջ, որպեսզի հաճախորդն անցում կատարի և տեսնի հստակ առաջարկ։ Շատերը գովազդի համար հատուկ առաջարկի էջեր են ստեղծում կայքում, և դա ունենում է իր արդյունքը։

Տեղադրելով գովազդ Google-ում դու տեսնում ես, թե ով է քո հաճախորդը, որտեղից է նա գալիս, ինչն է նրան հետաքրքրում և ուր է գնում։ Վերջնակետը տեսնելն օգնում է կանխորոշել ընկերությանդ հաջորդ քայլը։ Հմուտ մարքեթոլոգները այս տեղեությունների շնորհիվ կարող են բազմապատկել ընկերությանդ ճանաչելիությունը։

Ի դեպ, Webstart-ի PPC մասնագետները սերտիֆիկացված են հենց Google-ի կողմից։

Պատվիրել գովազդ Google-ում կարող ես կապ հաստատելով մեզ հետ։

Իսկ իմանալ ավելին այն գործիքի մասին, որով տեղադրում են գովազդը (Google AdWords) և այս տարվա փոփոխությունների մասին կարող ես մեր PPC մասնագետ Աnնդրեի հեղինակային նյութը կարդալով։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը