Norakaruyc | Webstart

Norakaruyc.am պորտալ կայքի ստեղծում

Ծառայություններ
UI/UX դիզայն
Front-end ծրագրավորում
Back-end ծրագրավորում

Մենք մշակել ենք համալիր կայք Նորակառույց ընկերության համար, որը մասնագիտացած է շենքերի և տների շինարարության մեջ: Այս հարթակը ոչ միայն ցուցադրում է ընկերության նախագծերը, այլև պարունակում է արժեքավոր գործիքներ և համապարփակ տեղեկատվություն ապագա գնորդների համար: 

Ինտերակտիվ քարտեզ
Կայքը ներառում է ինտերակտիվ քարտեզ, որը հստակ ցույց է տալիս նորակառույց շենքերի գտնվելու վայրը՝ օգնելով օգտատերերին ավելի հեշտ կողմորոշվել ընտրության հարցում, և վիզուալ պատկերացում կազմել տեղադիրքի վերաբերյալ: 

 

Ինտեգրված հաշվիչներ
Պոտենցիալ գնորդներին օգնելու համար մենք կայքում ինտեգրել ենք հաշվիչներ: Ընդ որում հիփոթեքային հաշվիչը թույլ է տալիս օգտատերերին որոշել իրենց վարկի հնարավոր տարբերակները՝ կարգավորելով այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են տան գինը, կանխավճարի չափսը, վարկի ցանկալի տոկոսադրույքը և վճարման ժամկետները: Բացի այդ, կայքում առկա է նաև աշխատավարձի վրա հիմնված հաշվիչ,որն օգնում է օգտատերերին հասկանալ, թե ինչ կարող են ձեռք բերել՝ ելնելով իրենց եկամուտից:  

Օգտագործողի համար հարմար գործիքներ և ֆիլտրներ
Կայքը հագեցած է հարուստ ֆիլտրներով, որոնք հեշտացնում են գների և այլ պայմանների մասին արագ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու գործընթացը: Այս ֆունկցիոնալությունը օգնում է, որպեսզի օգտատերերը տեղեկացված որոշումներ կայացնեն նվազագույն ջանքերով:

 

Տարրեր

Դիտեք այս նախագծի հիմնական տարրերը

Նմանատիպ նախագծեր
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը