Վեբ կայքի ստեղծում իրավաբանական ACTA ըկերության համար
Իրավաբանական կայքի դիզայն ծառայությունը փուլ առ փուլ իրականացվող ժամանակատար պրոցես է, որին պետք է ցուցաբերել պատասխանատու մոտեցում։ Դրանից է կախված պրոյեկտի հետագա հաջողության ճանապարհը հեշտ կլինի, թե բարդ ու երկար։ Մեզ մոտ բոլոր փուլերը սկսվում և ավարտվում են քննարկումներով։
Առաջին փուլում մենզ պատվիրատուի հետ միասին կազմում ենք ապագա կայքի տեխնիկական առաջադրանքը, որն իր մեջ ներառում է բոլոր մանրամասները՝ սկսած վաճառքի կայքի բոլոր գործառույթներից, վերջացրած արտաքին տեսքով, ոճային լուծումներով։ Այս փուլում շատ կարևոր է միմյանց լսել, հաճախորդի կարիքները հաշվի առնել և դւորս բերել իր առաջ բերած խնդիրների ամենահարմար լուծմները։
Երկրորդ փուլը կայքի նախագծումն ու դիզայնի հաստատումն է։ UX/UI դիզայնի դերն այստեղ շատ կարևոր է։ Ստեղծել կայքը 0-ից նշանակում է նաև այն, որ մեր ծրագրավորողների թիմը ստեղծում է հարմար CMS զրոյից։ Մեր պատրաստած համակարգերից հեշտ է օգտվել, դրանք հասկանալի են ու ինտուիտիվ, քանի որ բոլոր կայքերը ստեղծվում են պատվիրատուի պահանջներից ելնելով։ Մենք չենք օգտվում ոչ մի պատրաստի շաբլոնից։ Կայքերը ստեղծում ենք PHP, JavaScript, NodeJs, ReactJs և այլ ծրագրավորման լեզուներով։
Այնուհետև կաքն անցնում է QA թեստավորումը, որից հետո հանձնում ենք պատրաստի և ապահով կայքը հաճախորդին։
Կախված կայքի տեսակից, մեզ մոտ կայքի դիզայն ծառայությունը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝
1․ Ամբողջական ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ
Տվյալ պահանջներն ընդհանուր են գրեթե ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում։ Կան այլ խնդիրներ, որոնք պատվիրատուն ինքն է ցանկանում առանձնացնել, կախված բիզնեսի տեսակից։ Դրանք արդեն քննարկվում և իրականացվում են՝ ի օգուտ բիզնեսի։