E-commerce կայքի պատրաստում Փղիկ ընկերության համար
Pxik-ը խաղալիքների վաճառքի էլեկտրոնային առևտրի կայք է, որը նախատեսված է մանկության էությունը վառ գույներով և զվարճալի տարրերով պատկերելու համար: Մեր թիմը ստեղծել է օգտատիրոջ համար հարմար և գրավիչ հարթակ, որը հիանալի կերպով համապատասխանում է ընկերության առաքելությանը` ուրախություն պատճառելու երեխաներին և հարմարավետություն ծնողներին:
Ուրախ և գունագեղ դիզայն
Վեբկայքն ունի վառ արտահայտված դիզայն, որն անմիջապես ստեղծում է հաճելի գնումների երանգ: Մանկական երանգների և գունագեղ տարրերի օգտագործումը հրապուրիչ մթնոլորտ է ստեղծում, որը բավարարում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կարիքները:
Մանրամասն ֆիլտրացիաներ և կատեգորիաներ
Գնումները ընթացքը հնարավորինս հեշտացնելու համար մենք իրականացրել ենք ֆիլտրման տարատեսակ եղանակներ և մանրամասն նկարագրված կատեգորիաներ: Հաճախորդները կարող են արագ գտնել իրենց անհրաժեշտ խաղալիքները՝ հատուկ ֆիլտրացիոն գործիքների միջոցով, ինչպես օրինակ տարիքային խումբ , սիրելի մուլտհերոս և նմանատիպ այլ չափանիշների միջոցով:
Զեղչային և բոնուսային համակարգերի ինտեգրում
Կայքը ներառում է զեղչերի հզոր համակարգ, պրոմո կոդեր և բոնուսային համակարգ՝ մշտական հաճախորդներին ոգևորելու, իրենց նվիրվածությունը այդպիսով արտահայտելու համար: Այս ֆունկցիոնալը մեծացնում է հաճախորդների գոհունակությունը և խրախուսում շարունակական գնումները:
Գործընկեր ծրագիր
Կայքը ներառում է նաև գործընկեր ծրագիր, որը թույլ է տալիս բիզնեսին համագործակցել ընկերության հետ և օգտվել փոխադարձ աճի հնարավորություններից: