Դիզայնը կարևոր դեր է խաղում թե՛ մարքեթինգի, թե՛ կայքերի ստեղծման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ դիզայնն իրեն դուր է գալիս, թե ոչ։ Իսկ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ հաճախ հաշվարկված է հենց նման մարդկանց համար։
Բրենդինգն առաջինն է, ինչի շնորհիվ ընկերությունը հիշվում է։ Պատվիրել բրենդինգ նշանակում է ունենալ բիզնեսի դեմք։
Այն ազդում է ամբողջ մարքեթինգի վրա, անգամ սոցիալական կայքերում ընկերության էջերի նկարների դիզայնի։ Մտածված ոճային լուծումներով էջերն անհամեմատ ավելի պոպուլյար են լինում և, որպես կանոն, ծառայում են իրենց մարքեթինգային նպատակին։
Հիշեն, թե ո՞ր գովազդային հայտարարությանն ենք ավելի շատ ուշադրություն դարձնում։ Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝
Նախ նայում ենք նկարին, նկարը մեզ գրավում է, ապա կարդում ենք տեքստը։ Հետևաբար, առանց լավ պատրաստված նկարի շատ բարդ է գրավել օգտատերերի ուշադրությունը։ Եվ այդ բոլորը մի ոճի մեջ են։ Հենց դա էլ բրենդինգն է, եթե ասենք երկու բառով։
Բրենդինգը ներառում է նաև փաթեթավորման դիզայնը, որը ևս շատ կարևոր դեր ունի վաճառքի մեջ, քանի որ այն ապահովում է բրենդի ճանաչելիությունը (brand identity)։
Ի՞նչ այլ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը
- Branding
- UX/UI design
- Logo Making
- Packaging design
Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպության բրենդինգը՝ տարբերվող դիզայներական լուծումներով։
Բրենդինգը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել նաև բրենդինգի համար։
Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի բրենդինգին կամ այլ ծառայությանն առընչվող գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Կարևոր է, որ վերջինս պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել այն։ Տվյալ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման կամ մարքեթինգի թիմի աշխատանքը։ Իսկ հաճախ՝ երկուսինը միասին։
Հարցերի դեպքում կարող եք մեզ հետ կապ հաստատել նշված բոլոր եղանակներով՝
- Հասանելի հեռախոսահամար
- Այլընտրանքային կապի միջոցներ
- Այցելել մեզ
- Գրել էլ.փոստին
Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:
Webstart Digital Group-ն առաջարկում է նաև կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։
Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։