Jamanc.am կայքի պատրաստում

Ծառայություններ
Մրցակիցների վերլուծություն
Տեխնիկական առաջադրանքի կազմում
Կայքի նախագծում
UX/UI դիզայն
Front-end ծրագրավորում
Back-end ծրագրավորում
API ստեղծում
QA թեստավորում

Jamanc.am -ը նորարարական առցանց հարթակ է, որը միավորում է Հայաստանում գտնվող ամառանոցների, քոթեջների և վիլլաների սեփականատերերին և գնորդներին։

Նախագիծը մշակվել է Webstart թիմի կողմից՝ հաշվի առնելով ոչ միայն տեղական շուկայի առանձնահատկությունները, այլև  ժամանակակից ներդրողների և գնորդների պահանջները։

Կայքը միավորում է անշարժ գույքի սեփականատերերին և հաճախորդներին՝ առաջարկելով հարմարավետ ամրագրման համակարգ, պարզ վճարումներ և ժամանակակից դիզայն։ Պլատֆորմի ինտուիտիվ դիզայնը և պարզ օգտագործման տրամաբանությունը հնարավորություն են տալիս յուրաքանչյուր  օգտատիրոջ հեշտությամբ կողմնորոշվել և գտնել իրեն համապատասխան առաջարկը։

 

Հարթակը պատրաստելիս օգտագործվել են HTML, CSS և Laravel տեխնոլոգիաները, որոնք ապահովում են կայքի բարձր արագություն, տվյալների անվտանգություն և ճկունություն՝  պլատֆորմի հետագա զարգացման համար։

Հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունները ներառում են՝
Տների և վիլլաների ամբողջական կատալոգ՝ ֆիլտրման հնարավորությամբ ՝ ըստ մարզի, գնի, տարածքի մեծության և այլ պայմանների,

Հեշտ և անվտանգ ամրագրման համակարգ ՝ առանց միջնորդների,

Առցանց վճարման հնարավորություն՝ բանկային քարտերի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով,

Հեշտ կառավարելի ադմինիստրատիվ վահանակ՝ անշարժ գույքի, ամրագրումների և վճարումների հուսալի կառավարման համար,

Ավտոմատ ծանուցումների համակարգ,

Ինտուիտիվ և հարմարավետ ինտերֆեյս՝ հարմարեցված բոլոր տեսակի շարժական սարքերին։

 

Jamanc.am-ը հարթակ է, որը համադրում է գործնական հարմարավետությունը, բարձր տեխնոլոգիական լուծումները և ժամանակակից դիզայնը՝ առաջարկելով հեշտ նավիգացիա և պարզեցված գործընթաց՝ առանց ավելորդ քայլերի կամ բարդությունների։ Շնորհիվ իր դիզայնի և օպտիմիզացված կոդի՝ կայքը անխափան է գործում նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։

Կայքի մշակման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օգտատերերի տվյալների պաշտպանությանն ու առցանց վճարումների անվտանգությանը։ Laravel տեխնոլոգիայի օգտագործումը երաշխավորում է օգտատերերի տվյալների գաղտնիությունը և կայքի կայուն աշխատանքը։

Jamanc.am–ը ձևավորում է նոր մշակույթ Հայաստանում՝ որտեղ հանգիստը, ժամանցը և տեխնոլոգիաները միավորված են մեկ թվային հարթակում։  

Jamanc.am-ը դարձել է Հայաստանի ներքին տուրիզմի համար կարևոր հարթակ՝ առաջարկելով բնակարանների ամրագրում՝ առանց ավելորդ զանգերի և միջնորդների։

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես Վեբստարտ-ի թիմը կարող է գաղափարը վերածել ամբողջական թվային միջավայրի՝ համադրելով հարմարավետությունը, վստահելիությունը և ժամանակակից ոճը։ 

Տարրեր

Դիտեք այս նախագծի հիմնական տարրերը

Նմանատիպ նախագծեր
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը