HappyBus | Webstart

Կայքի պատրաստում տուրիստական HappyBus ընկերության համար

Ծառայություններ
UI/UX դիզայն
Front-end ծրագրավորում
Back-end ծրագրավորում

Կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի կայքի պատրաստմանը կամ այլ ծառայությանն առընչվող գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Կարևոր է, որ վերջինս պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Այդ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման կամ մարքեթինգի թիմի աշխատանքը։ Իսկ հաճախ՝ երկուսինը միասին։

Լավ կայքի բրիֆն իր մեջ ներառում է հետևյալ տեղեկությունները՝

  1. Պրոյեկտի նպատակները
  2. Թիմի աշխատանքի արդյունավետության գնահատման միջոցները
  3. Նախատեսված բյուջեն
  4. Աշխատանքի իրականացման ցանկալի ժամանակը
  5. Տեղեկություններ ընկերության նպատակների և առաքելության մասին

Ինտուիտիվ կայքն առաջինն է, ինչը նկատվում է բոլորի կողմից։ Կայքը նաև այն է, ինչի շնորհիվ ընկերությունը տարբերվում է բազմաթիվ մրցակիցներից։ Պատվիրել վեբ կայք նշանակում է ունենալ ընկերության ներկայացուցիչ օնլայն հարթակում։ Մտածված ոճային լուծումներով կայքի ստեղծումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում և, որպես կանոն, ծառայում է իր մարքեթինգային նպատակին։ Հատկապես երբ դա տուրիստական ամրագրումների կայք է՝ դա ավելի շատ վաճառքների առաջին խթան կարող է հանդիսանալ։

Կախված տեսակից՝ մեզ մոտ կայքերի պատրաստումը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն։ Բացի ոճային լինելը, պրոյեկտը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Թարմացվող ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ

Տվյալ պահանջներն ընդհանուր են գրեթե ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում։ Կարող են ի հայտ գալ նաև այլ խդնիրներ, որոնք պատվիրատուն ինքն է ցանկանում առանձնացնել, կախված բիզնեսի տեսակից։ Դրանք արդեն քննարկվում և իրականացվում են։

Կարևոր է նաև ձեր վեբ կայքի հետագա սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի ձեր բիզնեսը։

Տարրեր

Դիտեք այս նախագծի հիմնական տարրերը

Նմանատիպ նախագծեր
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը