| webstart
Հետ
Շինարարություն
ժամկետ: 15 օր
Պատրաստման տարեթիվ 2022
Դիտել կայքը

Լենդինգ կայքի պատրաստում Artexusa.com

Ծառայություններ
UX/UI Դիզայն

Կայքերի ստեղծումը փուլ առ փուլ իրականացվող ժամանակատար պրոցես է, որին պետք է ցուցաբերել պատասխանատու մոտեցում։ Դրանից է կախված՝ բիզնեսի կամ պրոյեկտի հետագա հաջողության ճանապարհը հեշտ կլինի, թե բարդ ու երկար։ Մեզ մոտ բոլոր փուլերը սկսվում և ավարտվում են քննարկումներով։

Առաջին փուլում մենզ պատվիրատուի հետ միասին կազմում ենք ապագա կայքի տեխնիկական առաջադրանքը, որն իր մեջ ներառում է բոլոր մանրամասները՝ սկսած վաճառքի կայքի բոլոր գործառույթներից, վերջացրած արտաքին տեսքով, ոճային լուծումներով։ Այս փուլում շատ կարևոր է միմյանց լսել, հաճախորդի կարիքները հաշվի առնել և դւորս բերել իր առաջ բերած խնդիրների ամենահարմար լուծմները։

Երկրորդ փուլը կայքի նախագծումն ու դիզայնի հաստատումն է։ UX/UI դիզայնի դերն այստեղ շատ կարևոր է։ Ստեղծել կայքը 0-ից նշանակում է նաև այն, որ մեր ծրագրավորողների թիմը ստեղծում է հարմար CMS զրոյից։ Մեր պատրաստած համակարգերից հեշտ է օգտվել, դրանք հասկանալի են ու ինտուիտիվ, քանի որ բոլոր կայքերը ստեղծվում են պատվիրատուի պահանջներից ելնելով։ Մենք չենք օգտվում ոչ մի պատրաստի շաբլոնից։ Կայքերը ստեղծում ենք PHP, JavaScript, NodeJs, ReactJs և այլ ծրագրավորման լեզուներով։

Այնուհետև կաքն անցնում է QA թեստավորումը, որից հետո հանձնում ենք պատրաստի և ապահով կայքը հաճախորդին։

Սակայն աշխատանքների ավարտից հետո ամենը դեռ նոր է սկսվում: Քոնթենթը կայքում տեղադրելը բավարար չէ: Կայքի գործունեության ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ, որոնք կարող է լուծել միայն մասնագետը: Անգամ եթե նման խնդիրներ չառաջանան՝ միգուցե անհրաժեշտ լինի ավելացնել էջեր կամ որևէ ֆունկցոնալ:

Կայքի սպասարկումը միայն քոնթենթի թարմացումը չէ, այն նաև իր մեջ ներառում է տեխնիկական աջակցություն: Օրինակ, եթե տվյալների բազայի հետ ինչ-որ խնդիր ծագի, դա կանդրադառնա ամբողջ կայքի վրա: Ադմինիստրատորը կամ պարզապես օգտատերը դժվար թե կարողանա տեսնել խնդրի ծագման բուն պատճառը:

Կայքի դիզայն

Դիտեք այս նախագծի հիմնական էջերը

Artex
Artex
Artex
Artex
Նմանատիպ նախագծեր
Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը