fbpx

Կայքերի SEO առաջխաղացում

Կայքերի SEO առաջխաղացում գները | WEBSTART

Կայքի ստեղծման գլխավոր փուլն ավարտելիս և պրոյեկտը վերջնական ընդունելիս հնարավոր է անգամ մտքովդ չանցնի, թե ինչքան գործ ունես դեռ անելու, որպեսզի այն սկսի ծառայել ընկերությանդ մարքեթինգային նպատակներին։ Կայքերի SEO առաջխաղացում ապահովող ընկերությունները Հայաստանում շատ չեն, քանի որ մեզ մոտ այդ ոլորտը համեմատաբար նոր է զարգանում։ Ի դեպ, հայաստանյան շուկայի մասին կարող ս կարդալ մեր SEO մասնագետների հեղինակային նյութը։

Եվ եթե քեզ պետք է գտնել արդյունավետ աշխատող հայկական թիմ։ Այնուամենայնիվ, ընտրություն կատարելիս ճիշտ է կանգնել այնպիսի կազմակերպության վրա, որը նաև կայքեր է պատրաստում, քանի որ այս երկու ոլորտները խիստ կապակցված են։ Եվ եթե կայքը նոր պիտի ստեղծվի, լավ կլինի հենց այդ ընկերությունն էլ զբաղվի կայքի առաջխաղացմամբ, որպեսզի աշխատանքը սկսվի զուգահեռ։

Ե՞րբ սկսել կայքերի SEO առաջխաղացում

Կայքերի SEO առաջխաղացումը ժամանակատար և պարբերաբար կատարվող աշխատանք է։ Անկախ նրանից, թե որքան շուտ է թիմն ավարտել նախնական աշխատանքները, որոնողական համակարգերն իրենց կանոններով են շարժվում, և պահանջվում են ամիսներ, որպեսզի կայքն ամբողջությամբ «հասկացվի» դրանց կողմից։

Այդ իսկ պատճառով հետագայում ավել ժամանակ չվատնելոը համար ցանկալի է և ավելի պրոֆեսիոնալ, եթե սկսեք  կայքի SEO առաջխաղացումը ծրագրավորման փուլին զուգահեռ։ Այդ ժամանակ, երբ կայքն արդեն վերջնական պատրաստ կլինի՝ որոնողական համակարգերին կմնա միայն սկսել կարդալլ դրանք։ Այդպես մասնագետները կխնայեն մի քանի ամիս ժամանակ։

Եթե կայքն արդեն վաղուց կա, սակայն երբեք օպտիմիզացիա չի արվել, ապա կարևոր է րոպե առաջ սկսել աշխատանքը. մրցակիցները չեն քնում։

Չնայած Google-ը երբեք մինչև վերջ չի բացում PageRank-ի վրա ազդող գործոնների ցուցակը, այնուամենայնիվ մասնագետները՝ բազմաթիվ փորձարկումների հետևանքով, կարողանում են դուրս բերել որոշակի օրինաչափություններ, կապված որոնողական համակարգի վարքագծի հետ։

SEO-ի համար սահմանված կանոնները բավականին խիստ են, քանի որ միայն այդպես կարելի է տարբերել գրագետ քոնթենթն անգրագետից։ Հակառակ դեպքում, հնարավոր կլիներ հեշտությամբ ազդել ձեր զբաղեցրած դիրքի վրա նույնիսկ անորակ նյութերով։ Այնպես որ կարևոր է դիմել այնպիսի մասնագետի, ով չի վնասի կայքը՝ կասկածելի գործիքներ և տեխնիկաներ կիրառելով։ Դրանք հնարավոր է հանգեցնեն անդառնալի հետևանքների։

Webstart Digital Group-ի մասնագետները պատրաստ են իրականացնել բիզնես կայքիդ առաջխաղացումն ու ապահովել TOP հորիզոնականներ ցանկացած որոնողական համակարգում, ցանկացած երկրի համար։ Իսկ եթե դեռ չունես կայք՝ մենք սիրով կստեղծենք կրեատիվ վեբ դիզայնով և անհրաժեշտ ամբողջ ֆունկցիոնալով վեբ կայք։ Նման դեպքերում մեզ մոտ գործում են նաև փաթեթային առաջարկներ՝ մի քանի ծառայություններից օգտվելու համար։

Մանրամասների համար պարզապես կապ հաստատիր մեզ հետ։