Կայքերի նախագծում և պատրաստում

Կայքերի նախագծում և պատրաստում արագ ժամկետներում | webstart


Կայքերի նախագծում և պատրաստում ծառայության համար պետք է իրականացնել մի քանի գործողություններ, որոնք թույլ կտան ամբողջությամբ պատկերացում կազմել, թե ինչ է թիմն անելու՝ մինչև ծրագրավորողներն անցնեն իրենց բուն աշխատանքին և տեսնես ապագա կայքդ։

Բրիֆինգ

Կայքի ստեղծման բրիֆն իրենից ներկայացնում է կարճ բնութագիր՝ պրոյեկտ մենեջերի կազմած հարցաշարի հիման վրա, որը լրացնում է հաճախորդը։
Որպեսզի այն լինի արդյունավետ՝ բրիֆը պետք է ներառի հետևյալ մանրամասները՝

  • Պրոյեկտի նպատակները
  • Թիմի աշխատանքի արդյունավետության գնահատման միջոցները
  • Նախատեսված բյուջեն
  • Աշխատանքի իրականացման ցանկալի ժամանակը
  • Տեղեկություններ ընկերության նպատակների և առաքելության մասին

Վերջ, այսքանը նվազագույնն է, որ պետք է իմանալ հաճախորդից՝ մինչև թիմի հետ պրոյեկտի գնահատում կատարելը։

Ի դեպ, մեր բլոգում կարող ես ավելի մանրամասն կարդալ, թե ինչպես կազմել կայքի բրիֆ՝ նյութում կցված օրինակով։

Մրցակիցների աուդիտ

Ճիշտ է տեղեկացված լինել մրցակիցների մասին, սակայն աուդիտն իր մեջ ներառում է ոչ միայն ուսումնասիրություն։ Խորապես ուսումնասիրել և կատարել մրցակցության դաշտի գնահատում՝ այդ թվում նաև «թվերով»։ Ահա արդյունավետ մրցակցային աուդիտի առաջին գրավականը։

Տեխնիկական առաջադրանքի կազմում

Տեխնիկական առաջադրանքը հնարավորինս մանրակրկտորեն նկարագրում է պրոյեկտը՝ ապագա կայքը։ Կայքի հնարավորությունները, էջերի քանակը, դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիոնալն ու այլ մանրամասներ։ Տեխնիկական առաջադրանքը պետք է լինի առավելագույնս պարզ ու հասկանալի՝ անկախ երկարությունից։ Չառաջացնի երկմտանք և ավելորդ հարցեր։ Այն հաստատվում է ուղարկվում ծրագրավորողներին։

UI/UX դիզայն ստեղծում

Վեբ դիզայները ստեղծում է նշված ֆունկցիոնալով՝ հրամաններով, կոճակներով (UX) և ոճային համապատասխանությամբ (UI) հարմար դիզայն, որը համաձայնեցվում է և փոխանցվում ֆրոնտէնդ ծրագրավորողներին։

Վեբ կայքի նախագծում

Կայքի դիզայնի նախագծումը համարում ենք ավարտված, երբ թե’ User Experience-ի, թե’ User Interface-ի վրա կատարված աշխատանքները համապատասխանում են հաճախորդի հարցումներին և պահանջներին, ինչպես նաև դրանք հնարավոր է իրականացնել վեբ կայքի պատրաստման փուլերում։

Քոնթենթի պատրաստում

Երբ կայքերի նախագծման և պատրաստման համար ամեն ինչ պատրաստ է՝ գրաֆիկ դիզայները, անիմատորը և անհրաժեշտության դեպքում նաև վիդեոգրաֆերը, ձեռնամուխ են լինում անհրաժեշտ նյութերի ստեղծմանը՝ նկարների դիզայն, անիմացիայի ստեղծում, լոգոտիպի դիզայն (եթե չկա կամ ռեբրենդինգ է արվում), տեսանյութերի նկարահանում։ Այս փուլում աշխատում է նաև քոփիրայթերը, եթե անհրաժեշտ է արդյունավետ աշխատող վեբ քոնթենթ գրել։ 

Այս ամենից հետո առաջադրանքը փոխանցվում է ֆրոնտէնդ, հետո՝ բեքէնդ ծրագրավորողներին։ Այնուհետև QA թեստավորումից և վերջնական շտկումներից հետո հանձնվում է շահագործման։

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի նախագծում և պատրաստում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

Rozik Avetistyan Administrator Webstart Group
Ռոզի ավետիսյան
Ադմինիստրատոր
Ունե՞ք հարցեր։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Ձեզ։
Բարև, ես Ռոզին եմ։ Ուրախ կլինեմ օգնել ձեզ գտնել լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար։ Ուղարկեք հարցում, եթե ցանկանում եք ստանալ անվճար խորհրդատվություն։

    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը