Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը:
Հաստատել
Փակել

Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ

| WEBSTART

Լենդինգ էջ

կոչվում է կայքի այն տեսակը, որը ստեղծվում է կոնկրետ նպատակով՝  պրոդուկտի կամ ծառայության մասին ինֆորմացիա տրամադրելու և վաճառք ապահովելու համար։ Այն, հիմնականում, ստեղծում են ժամանակավոր։ Սակայն, ջնջել հետո, թե՝ ոչ, ամեն ընկերություն իր համար է որոշում։ Ինչպես ստեղծել լենդինգ էջ կուսումնասիրենք այս նյութում։

Նման կայքը, գլխավորապես, կազմված է լինում հետևյալ 3 կետերից՝

  • Լավ վերնագիր
  • Նշանակետին խփող տեքստ
  • Աչքի ընկնող դիզայն

Մեր ծրագրավորողներն, իրենց փորձից ելնելով, ավելացնում են ևս մի քանի կետեր, հիմնված պոտենցիալ հաճախորդների հոգեբանության վրա։

Օգտատերն ավելի հեշտ է ընկալում կայքում եղած ուղերձն ու ինֆորմացիան, երբ այն իր մեջ կրում է ոչ ավել, քան մի նպատակ։ Սա վերաբերում է պարզ կայքերին, ինչպիսին է նաև լենդինգ կայքը։ Այն նաև, բացի գործողության կոչ անելու կոճակից (գրանցվել, բաժանորդագրվել, զանգել, գնել), այլ հղումներ չպիտի ունենա, որպեսզի օգտատերը հասնի վերջնակետին առանց շեղվելու։

Տեքստը նման կայքում պետք է լինի պարզ, հակիրճ և ինֆորմատիվ։ Կարևոր է հստակ պատկերացնել նշված ծառայության, ապրանքատեսակի թարգեթն ու աշխատել հենց նրա համար։ Պետք է միշտ հիշել, որ լենդինգ կայքը պատրաստվում է ոչ թե ծանոթության, այլ օգտատիրոջը կոնկրետ գործողության մղելու համար։

Կայքում կարող են տեղ գտնել նաև զեղչեր, տարբեր ակցիաներ․ այն ամենն, ինչը կշարժի պոտենցիալ հաճախորդի հետաքրքրությունը։ Հաճախորդը՝ կայք այցելելով, միշտ համեմատություն է կատարում։ Հետևաբար, ձեր առավելություններն ավելի շատ պիտի լինեն։ Սակայն առավելությունները պետք է նաև վստահություն առաջացնեն։ Այս հարցում կօգնեն ճիշտ ընտրված նկարները, անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել նաև կարճ տեսանյութ։

Լենդինգ կայք պատրաստելու ամենապատասխանատու պահն այս ամբողջ ինֆորմացիան հավաքելուց հետո, այն ճիշտ հերթականությամբ օգտատիրոջը ներկայացնելն է։ Այն է՝ պոտենցիալ հաճախորդի մոտ հետաքրքրություն առաջացնելով՝

  • Ձևավորել տվյալ ծառայության պահանջ
  • Բավարարել պահանջն, առաջարկելով լավագույն տարբերակը
  • Քայլ առ քայլ մղել նրան կատարել գնում (կամ ցանկացած այլ գործողություն) հենց ՏՎՅԱԼ ՊԱՀԻՆ

Կարևոր է շփոթության մեջ չգցել օգտատերերին։ Գործողության կոչը ցանկալի է լինի մեկ հատ և (հիմնականում) վերջում։ Մի քանի հրահանգ մի էջի վրա (օրինակ՝ պատվիրել ապրանքատեսակ և նվիրաբերել գումար) ցանկալի չէ օգտագործել պարզ պատճառով՝ օգտատերը լավագույն դեպքում դրանցից մեկն է ընտրելու։ Հիմնականում, շփոթության մեջ ընկնելով, ոչ մի գործողություն չի էլ կատարում։
Ահա այսպիսի անհատական մոտեցում ենք մենք ցուցաբերում յուրաքանչյուր լենդինգ կայքի պատրաստմանը։


    Ստացիր նախագծի անվճար հաշվարկ
    Ես համաձայն եմ կայքի պայմաններին և Գաղտնիության քաղ.

    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart-ի թիմին համբերատար, սիրալիր և պռոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ընկերության հետ համագործակցում ենք շուրջ կես տարի և վստահել ենք 2 խոշոր ընկերությունների վեբ-կայքերի պատրաստումն ու SEO առաջխաղացումը։ Անչափ գոհ ենք արդյունքներից։ Եւ ամենակարևորը թիմը շատ պարտաճանաչ է և հանձնում է կայքը նշված ժամկետումներում։
    playcity kayqi patrastum | WEBSTART
    Արփինե Սարոյան
    PlayCity
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Շնորհակալ ենք WebStart կազմակերպությանը պրոֆեսիոնալ աշխատանքի,բարեխիղճ վերաբերմունքի և ստացված համագործակցության համար:
    | WEBSTART
    Լուսինե Հակոբյան
    VLV Centre
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    I am satisfied with the cooperation. The team was responsive, and attentive to our specific needs. They created an amazing website, that perfectly represents our brand. Thank you for the quality. Recommend!!!
    website fabrikastore development | WEBSTART
    Արման Վերանյան
    Fabrikastore
    Դիտել նախագիծը
    ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
    Webstart -ի հետ գործարկեցինք Queenburger.am կայքը, որը իրականացվեց ամենակարճ ժամկետներում եւ ամենաբարձր որակով։ Հայաստանի Հոթելյերների եւ Ռեստորատորների Ասոցիացիան երաշխավորում է։
    Snndi keti kayqi patrastum | WEBSTART
    Էդգար Բաբայան
    Queen Burger
    Դիտել նախագիծը