Հասանելի կապի միջոցներն ամենակարևորն են, եթե ցանկանում ես արդյունավետ համագործակցություն ունենալ կայքերի պատրաստմամբ զբաղվող կամ ցանկացած այլ թվային ծառայություններ մատուցող ընկերության հետ։ Նախքան պրոյեկտի շուրջ աշխատանքը սկսելը հարկավոր է հստակ պատկերացնել, թե ինչ խնդիրներ են դրված մասնագետների առաջ։ Դրա համար հարկավոր է միշտ հասանելի լինել հաճախորդի համար։ Webstart-ը միջազգային ծրագրավորման և մարքեթինգային ընկերություն է։ Մեր դեպքում հարավոր է հասանելի լինել 24/7, որպեսզի տարբեր ժամային գոտիներից մեզ հետ կապ հաստատող հաճախորդներին առավելագույնս հարմար լինի համագործակցությունը։
Հասանելի կապի միջոցներն օգնում են համակարգել աշխատանքն անգամ նախքան այն սկսելը։ Չէ՞ որ ոչ միշտ չէ , որ ընկերությունն ունի մարքեթինգի թիմ կամ առանձին աշխատակիցներ՝ տարբեր պրոյեկտների համար։ Պատահում է անգամ, որ բիզնեսի տերն անձամբ է զբաղվում նման հարցերով։ Այնպես որ, միշտ պետք է լինում կապ հաստատել մասնագետների հետ։
Ետադարձ կապի միջոց է նաև լավ կազմած բրիֆը չնայած նրան, որ մեզ մոտ բրիֆն իրենից ներկայացնում է աղյուսակ, այն կարող է լինել հասարակ հարցաշար՝ Word-ի ֆայլով։ Կարևորն այստեղ ոչ թե փաթեթավորումն է, այլ բովանդակությունը։ Հարցերը պետք է կազմված լինեն այնպես, որ տվյալ ոլորտից հեռու անձը ևս կարողանա լրացնել այն։
Բրիֆ լրացնելը կարևոր է, եթե քեզ հարկավոր են մարքեթինգային ծառայություններ, կայքի առաջխաղացում, վեբ կայքի կամ լենդինգ էջի ստեղծում, SMM առաջխաղացում և այլ ծառայություններ։
Կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ։
Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի կայքի պատրաստմանը կամ այլ ծառայությանն առընչվող գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Կարևոր է, որ վերջինս պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել այն։ Տվյալ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման կամ մարքեթինգի թիմի աշխատանքը։ Իսկ հաճախ՝ երկուսինը միասին։
Կարող եք մեզ հետ կապ հաստատել նշված բոլոր եղանակներով։ Վստահելի ծրագրավորման ընկերության հետ կապ հաստատելու միջոցները հետևյալն են՝
- Հասանելի հեռախոսահամար
- Այլընտրանքային կապի միջոցներ
- Քարտեզ, որտեղ կերևա գրասենյակի գեոլոկացիան
- Էլ.փոստ՝ միշտ հասանելի
- Կոնտակտային անձ, ով պատասխանատու է կապի միջոցների համար
Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:
Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։
Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։