Ինտերնետ խանութի պատրաստում Textile Home ընկերության համար
Մենք մշակել ենք էլեգանտ և ժամանակակից էլեկտրոնային առևտրի կայք Textile Home ընկերության համար, որը մասնագիտացած է բարձրորակ տնային գործվածքների վաճառքի մեջ: Մեր նպատակն էր ստեղծել հանգիստ և ոգեշնչող առցանց գնումների փորձառություն, որը միևնույն ժամանակ կարտացոլեր ընկերության արտադրանքի բարձր որակը:
Վեբկայքն ունի հանգստացնող և էսթետիկ դիզայն, որը մեծացնում է գնումների հավանականությունը և արտացոլում Textile Home-ի արտադրանքի որակը և էությունը:
Բյուջեի միջակայքի ընտրություն
Բյուջեի ընտրման ֆիլտրները թույլ են տալիս հաճախորդներին սահմանել իրենց գրպանին հարմար գների միջակայք և արագորեն գտնել ապրանքներ, որոնք համապատասխանում են իրենց բյուջեին:
Էլեկտրոնային առևտրի հիմնական գործառույթները
Կայքը ներառում է էլեկտրոնային առևտրի անխափան աշխատանքը ապահովող բոլոր անհրաժեշտ գործառույթները, ինչպիսիք են գնումների զամբյուղը, մուտքի և գրանցման , ինչպես նաև «հավանած ապրանքների» բաժինը, որտեղ հաճախորդները կարող են պահպանել իրենց սիրելի ապրանքները:
Համագործակցության բաժին
Հատուկ բաժին պոտենցիալ բիզնես գործընկերների համար՝ ծանոթանալու Textile Home-ի հետ համագործակցության հնարավորություններին:
Անխափան ֆունկցիոնալություն և հարմարավետ դիզայն, ահա թե ինչ է հարկավոր ինտերնետ խանութի երկարաժամկետ հաջողության և մեծ թվով հաճախորդների ներգրավվման համար։ Textile Home կայքը ոչ միայն հեշտացնում է գնումները ընթացքը, այլև գրավում է այցելուներին իր հանգստացնող տեսողական գրավչությամբ: