Վեբ կայքի ստեղծում ARMSTROY շինարարական կազմակերպության համար
Ժամանակակից շինարարության ոլորտում ուժեղ առցանց ներկայությունը ունենալն արդեն ՊԱՐՏԱԴԻՐ է։ Նման ընկերությունների համար, ինչպիսին Arm Stroy-ն է, լավ մշակված բիզնես կայքը դառնում է հզոր թվային գործիք, որն ամբողջությամբ ներկայացնում է ընկերության փորձը, իրականացրած նախագծերի պորտֆոլիոն և ծառայությունների ցանկը։
Բացի դա, օրենսդրական դաշտում կայքի առկայությունը հաճախ հանդիսանում է անհրաժեշտություն՝ ստանալու համար շինարարական գործունեության արտոնագրեր ու թույլտվություններ։ Դա պարզապես առցանց բրոշյուր չէ՝ դա վստահության ու նոր գործարար հնարավորությունների ստեղծման միջոց է։
Երբ համագործակցեցինք Arm Stroy-ի հետ, մեր նպատակը սովորական կայք և լիցենզիա ստանալու գործիք ստեղծելը չէր։ Մենք ստեղծեցինք հարթակ, որը ներկայացնում է շինարարական ոլորտին բնորոշ ճշգրտությունն ու որակը։
Ամեն ինչ, սկսած նախագծերի պորտֆոլիոյից մինչև ծառայությունների բաժինը, մշակվել է այնպես, որ այցելուները հեշտությամբ գտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ստանալով ընկերության վերաբերյալ ամբողջական պատկերացում։ Կայքի դիզայնն ու պարզ նավիգացիան ապահովում են արագ ու պարզ նավարկություն կայքում։
Մեր հաջողությունը նմանատիպ նախագծերում բխում է շինարարական ընկերությունների կարիքները խորը հասկանալուց։
Մենք պարզապես չենք ստեղծում կայքեր, մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք բարձրացնում են բիզնեսի տեսանելիությունը, մեծացնում վստահությունը։ Մեր թիմը միավորում է ժամանակակից դիզայնն ու ծախսարդյունավետ մշակումը՝ ապահովելով ամենաբարձր չափանիշները։