Գովազդ ինտերնետում

Մարդկանց ճնշող մեծամասնությունն օրվա մի հատվածն անցկացնում է, համացանցում։ Ինտերնետային գովազդի մի քանի տեսակ կա որոնք բոլորնապահովում են ձեր բիզնեսի մասին ինֆորմացիայի օրիգինալ մատուցումը եւուղղված են նոր թիրախային լսարան ապահովելու։

Պատվիրել գովազդ ինտերնետում

Եթե ունեք բիզնես էջ սոցիալական ցանցերում կամ առանձին վեբ-կայք, ապա ինտերնետային գովազդը պարզապես անփոխարինելի գործիք է ձեր ձեռնարկության առաջխաղացման համար։ Կախված ձեր բիզնեսի առանձնահատկություններից, և թե ինչ խնդիր պիտի լուծի տվյալ գովազդը, տարբերում են դրա մի քանի տեսակ՝

1․ Կոնտեքստային
2․ Բաններային
3․ Թիզերային
4․ Թարգեթինգային
5․ Փուշ ծանուցումներ
6․ Հավելվածների գովազդ
7․ Վիդեո քոնթենթի գովազդ
8․ Փոփ-ափ պատուհաններ
9․ E-mail մարքեթինգ

1․ Վճարում եք 1 քլիքի համար։ Հիմնականում Google և Yandex որոնման համակարգերում տեղադրված գովազդն է։ Հարմար է բոլոր կայքերի համար։

2․ Վճարում եք ցուցադրության համար։ Իրենից ներկայացնում է գրաֆիկական մաս և տեքստ։Գրավիչ է ու աչքի ընկնող։

3․ Շոկային վերնագրերով (հիմնականում՝ քլիքբեյթ) նյութեր, որոնք թաքնված են բանների հետևում։

4․ Վճարման եղանակն ընտրում եք դուք։ Սա սոց․ցանցերում ամենաարդյունավետ գովազդն է։ Գովազդը ցուցադրվում է ձեր թիրախավորած պոտենցիալ հաճախորդներին։

5․ Հղում պարունակող կարճ ինֆորմատիվ հաղորդագրություններ ձեր հեռախոսին։ Նման նամակները ձանձրացնող չեն, դրանք գրեթե բոլորը կարդում են։

6․ Գինը՝ կախված է խաղի կամ հավելվածի վարկանիշից։ Չեն անջատվում․ օգտատերը ստիպված դիտում է։ Ճիշտ թիրախավորման դեպքում գովազդն իրեն կարդարացնի։

7․ Տեսանյութի ընթացքում երևացող գովազդը։ Գինը սուբյեկտիվ է, կախված յութուբյան (կամ այլ կայքի) տվյալ ալիքից։ Կրկին, լսարանը ճիշտ թիրախավորելու դեպքում, հաջողություն կունենաք։

8․ Տարածված է նորությունների կայքերում, երբ էջում բաժանորդագրվելու պատուհան է բացվում։ Հաճախորդին մշտական դարձնելու առաջին քայլերից է։

9․ Արդիական է հատկապես բիզնես առաջարկների համար։ Նշանակետին խփող, բայց և ճկուն գովազդի տեսակ է։

Անկախ համացանցում գործող տենդենցների, գովազդն ինտերնետում միշտ ակտուալ է։ Մենք կօգնենք ձեզ այնպիսի ներդրում կատարել, որի արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

Պորտֆոլիո

Filter

MamaPapa

MamaPapa

Խաղալիքների օնլայն խանութ
Sladofood LLC

Sladofood LLC

Կայք կատալոգ
Happy Bus

Happy Bus

Տուրիստական կայք
Woweffect

Woweffect

Կայք կատալոգ

Ձեզ կհետաքրքրի նաև

SEO Առաջխաղացում
Բարձրացնում ենք կայքի վարկանիշը որոնման համակարգերում: Անգամ, ամենաթրենդային քոնթենթն աննկատ կմնա եթե մասնագետները չաշխատեն կայքի SEO առաջխաղացման վրա։
սկսած 150.000 ֏
smm arajxaxacum
Եթե չունեք վեբ կայք բայց ցանկանում եք քայլել ժամանակին համընթաց ապա սոց. մեդիա մարքեթինգն (SMM առաջխաղացումը) ուղղակի անփոխարինելի է ձեզ համար։
սկսած 75.000 ֏
Google Adwords գովազդ
Google adwords գովազդ տեղադրելն օգնում է ավելի շատ թիրախային հաճախորդ բերել ձեր կայք, այլ ոչ թե պարզապես թրաֆիք ապահովել։
Яндекс Директ գովազդ
Яндекс որոնման համակարգեում գովազդ տեղադրելու դեպքում դուք վճարում եք ոչ թե գովազդը ցուցադրելու, այլ օգտատերերի կատարած քլիքերի համար։
սկսած 75.000 ֏
logotiperi_patrastum_icon
Ունիկալ լոգոտիպերի պատրաստում զրոյից, անսահմանափակ օրինակներով: Հիշեք լոգոտիպը Ձեր ընկերության դեմքն է:
սկսած 65.000 ֏
Բրենդինգը ձեր ընկերության կորպորատիվ ոճի ամբողջական մշակումն է։ Եղեք յուրահատուկ` ընտրեք Ձեր կորպորատիվ ոճը:
սկսած 190.000 ֏

Լրացրեք բրիֆը կամ զանգահարեք: +374 43 534-534, +374 99 534-534