6 գլխավոր սքիլլերը ցանկացած DevOps Engineer -ի համար

01/07/2022 Կայքի ստեղծում
devops engineer գլխավոր skill երըnbsp| WEBSTART

Շատերը մտածում են, որ DevOps -ն առանձին մասնագիտություն չէ, այլ պարզապես ցանցային ադմինիստրատորի մեկ այլ անվանում։ Իրականում այն տարբեր այթի մասնագիտությունների համադրությունն է՝ համեմված սոֆթ սքիլլերով։ Այս նյութում մենք կպարզաբանենք տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները։

Ի՞նչ է DevOps

DevOps -ը հապավում է «Development + Operations» բառերից կազմված։ Այս մասնագետներն ապահովում են կապը այթի մասնագետների և ծրագրավորողների միջև։ Ավելի լավ պատկերացնելու համար բացատրենք աշխատանքային պրոցեսի բաժանումը։ Front-end և backend ծրագրավորողները կայքի ստեղծման պրոցեսի համար են պատասխան տալիս։ Իսկ ադմինիստրատորները՝ operations-ի, այսինքն անում են ամեն ինչ, որ աշխատանքը հարթ լինի։


Ի՞նչ է անում DevOps engineer


Բիզնեսի համար ստեղծված կայքը պիտի լինի արագ և համապատասխանի մի շարք պահանջների, որոնք յուրահատուկ են տարբեր ընկերությունների համար։ DevOps engineer -ի աշխատանքի շնորհիվ բիզնեսի մասշտաբավորման դեպքում կայքում խնդիրներ չեն առաջանում, կարիք չի լինում փոփոխությունների դեպքում այլ մասնագետների դիմել։
Նման մասնագետը զբաղվում է գործիքների և համակարգերի կարգավորումներով, որպեսզի հաճախորդին ավելի պարզ լինի պրոդուկտի աշխատանքը։ Փաստացի, դա կարող է անել և’ ցանցային ադմինիստրատորը, և’ ծրագրավորողը։

Ի՞նչ պիտի իմանա DevOps մասնագետը


Խոսքն, իհարկե, ծրագրավորման լեզուների մասին է։ DevOps engineer կարող է դառնալ այն ծրագրավորողն, ով ուսումնասիրել է Python, Ruby, Node. js, Go, Rust, C, C++ լեզուներից մեկը կամ մի քանիսը։ Ինչը նշանակում է, որ եթե ցանկանում ես դառնալ DevOps մասնագետ, ապա Linux կամ դրա հիման վրա գրված այլ սկրիպտ սովորելն անխուսափելի է։ Այստեղ մեզ սպասվում է մեկ այլ հարց։

Ի՞նչ սքիլլեր են կարևոր DevOps Engineer դառնալու համար


Քանի որ տվյալ մասնագիտությունն իր մեջ նաև ինչ-որ չափով մենեջմենթ է ներառում՝ միայն ծրագրավորման լեզուներ իմանալը բավական չէ անգամ junior մասնագետ դառնալու համար։ Կան թե’ անձնային հատկություններ, թե’ սոֆթ սքիլլեր և թե’ մասնագիտական պահանջներ, որոնց պիտի մասնագետը համապատասխանի, որպեսզի աշխատանքը հաճելի և արդյունավետ ստացվի։ Քննակենք անհրաժեշտ 6 գլխավոր սքիլլերը։ Նա պետք է կարողանա՝

  1. Անվտանգությունն ապահովել
  2. Կոդավորել և սկրիպտեր գրել
  3. Ավտոմատացման նոր հեշտ եղանակներ գտնել և ներդնել
  4. Մանրակրկտորեն թեստավորել պրոդուկտը
  5. Լավ system administrator լինել
  6. Հմտորեն աշխատել ամենատարբեր վեբ սերվերների հետ

Եվ վերջում նյութն ամփոփենք Reg.ru-ի դոմենների ռեգիստրատոր Ալեքսանդր Խակիմովի խոսքով՝ «Ինժեները պատրաստում է այն կախարդական կոճակը, որը սեղմում է ծրագրավորողը՝ հերթական կոդը գրելուց հետո։ Որից հետո կոդն անցնում է թեստավորման բոլոր փուլերի միջով և փոխանցվում production»։

Այսքանը՝ այթիում համեմատաբար քիչ հայտնի մասնագիտություններից  մեկի մասին։ Իսկ եթե ցանկանում ես ծրագրավորման և մարքեթինգի մասին այլ նյութեր կարդալ՝ կարող ես հետևել մեր բլոգին։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });