5 գիրք ավանդական մարքեթինգի մասին, որոնք կիրառելի են թվային տիրույթում

20/07/2022 Մարքեթինգ
ինչ գիրք կարդալ ավանդական մարքեթինգի մասինnbsp| WEBSTART

Թվային մարքեթինգի զարգացմանը զուգընթաց հայտնվել են բազմաթիվ տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք հիմնականում ասես guide լինեն ինչ-որ հավելվածի կամ մարքեթինգային գործընթացի համար։ Ավելի խորացված գիտելիքների համար հարկավոր է հիմնովին հասկանալ այդ ամենը։ Այսինքն՝ ուսումնասիրել մարքեթինգի սկզբնաղբյուրը, հասկանալ հիմունքները։ Քանի որ թվային մարքեթինգ հասկացությունը համեմատաբար նոր է, քեզ համար բերել ենք ավանդական մարքեթինգ և դրա մասին 5 գրքեր, որոնք ուսումնասիրելը կօգնի հիմնովին հասկանալ մարքեթինգային շատ սկզբունքներ՝ կիրառելով դրանք նաև թվային տիրույթում։ Սկզբունքները նույնն են, գործիքները՝ տարբեր։

  1. Ֆիլիպ Կոտլեր «Մարքեթինգի հիմունքները», 2018



    Եթե դեռ չգիտես ինչ գիրք կարդալ, քանի որ գիտելիքներ չունես մարքեթինգի վերաբերյալ, սկսիր սկզբից։ Այս գիրքը սեգմենտավորման, հաճախորդի կարիքները հասկանալու, պրոդուկտի թեստավորման մասին է։ Այս բոլոր գիտելիքները քեզ հետագայում պետք են գալու նաև թվային մարքեթինգում։

  2. Ջեք Թրաութ «Տարբերվիր կամ մահացիր. Գոյատևումը մահացու մրցակցության դարաշրջանում», 2010



    Թրաութը վստահ է, որ ցանկացած բողոք օգտակար է բրենդի համար։ Այս գիրքն այն մասին է, թե ինչպես տարբերվել մրցակիցներից, ստեղծել բրենդ՝ ընկերություն հիմնելու փոխարեն։ Այստեղ կգտնես նաև իրական օրինակներ արդեն հայտնի բրենդների և իրենց վերելքների ու անկումների մասին։

  3. Էլիյա Գոլդրաթ «Նպատակ», 2016



    Այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես առանց խաբեությունների առաջխաղացնել բրենդը, սառը ուղեղով որոշումներ կայացնել և օգուտով դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Վեպը կօգնի հասկանալ, թե ինչպես հասնել տեսանելի արդյունքների՝ սեփական գործողություններից դասեր քաղելու հետևանքով։

  4. Բարդեն Ֆիլ «Մարքեթինգի կոտրումը», 2017



    Կոտրումը՝ «hacking» իմաստով։ Այս գիրքը հարուստ է ամենատարբեր օրինակներով և տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես են մարդիկ առհասարակ որոշումներ կայացնում։ Այդ տեղեկությունների հիման վրա կարող ես բրենդի առաջխաղացման արդյունավետ ռազմավարություն կազմել։ Որոշումների նեյրոլոգիկան, դրդապատճառները հատկապես կարևոր են թվային մարքեթինգում։ Այնպես որ, այս գիրքը պարտադիր է կարդալու համար, եթե ունես բրենդ կամ հետաքրքրվում ես մարքեթինգով։

  5. Էնդի Սերնովից «Սարաֆանային մարքեթինգ։ Ինչպես են խելացի ընկերությունները ստիպում խոսել իրենց մասին», 2016




    Սարաֆանային ռադիոյի ազդեցությունն այն է, երբ հաճախորդը դառնում է «բրենդի ներկայացուցիչը» (brand ambassador) և սկսում պատմել ու խորհուրդ տալ բոլորին տվյալ ծառայությունը, խանութը, մասնագետին, առհասարակ՝ բիզնեսը։ Սա հիանալի գործիք է՝ կիրառելի հատկապես համացանցում կարծիքներ, մեկնաբանություններ, ռեյթինգ հավաքելու համար։ Այստեղ ևս նշվում է բացասական կարծիքների կարևորության մասին։

Այո, ինտերնետ մարքեթինգ գիրք փնտրելու փոխարեն կարող ես ստանալ սկբունքորեն տարբերվող այլ տեղեկություններ։ Մեր կողմից նշված գրքերը հերթով կարդալը կօգնի մարքեթինգի մասին ամբողջական պատկերացում կատարել և սկսել գործել։ Սակայն եթե սկսնակ ես, սեփական բրենդի իմիջի վրա փորձարկումներ կատարելը անդառնալի արդյունքների կարող է բերել։ Ճիշտ կլինի տեղեկացված լինելով՝ վստահել գործը մասնագետներին։

Արդյունավետ մարքեթինգի և կայքերի ստեղծման ծառայությունների համար տես մեր աշխատանքները պորտֆոլիոյում և կապ հաստատիր մեզ հետ։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });