Լոգո դիզայն – Rossero

10/03/2022
logodesignnbsp| WEBSTART

Մեր թիմը կարող է ստեղծել ցանկացած ընկերության լոգոտիպի դիզայն ՝ լինի դա կրեատիվ, դասական, թե այլ ուղղվածության։ Լոգոն բրենդի դեմքն է, վստահե’ք այն պրոֆեսիոնալներին։ Լոգոտիպի դիզայնը կարևոր դեր է խաղում թե՛ մարքեթինգի, թե՛ կայքերի պատրաստման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ լոգոյի դիզայնն իրեն դուր է գալիս, թե ոչ։ Իսկ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ մեծ մասամբ հաշվարկված է հենց նման՝ ոլորտից հեռու մարդկանց համար։

Լոգո դիզայնը բրենդինգի անբաժանելի մասն է։ Պատճառն այն է, որ ֆիրմային ոճ  ունեցող ցանկացած ընկերություն շատ ավելի մրցունակ է իր ճանաչելիության հաշվին։ Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է պրոդուկտի կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին՝ առանց բառերի։

Դիտարկենք մի քանի դեպք, երբ ձեր կազմակերպությանը պետք չէ ֆիրմային ոճ։ Եթե այն արդեն ունի՝

  • Լոգոտիպ
  • Կարգախոս
  • Բրենդային գույների համադրություն
  • Բրենդային տառատեսակ

Ձեզ այն պետք չէ, եթե նշված բոլոր տարրերը մտածված ու միմյանց հետ իմաստային առումով փոխկապակցված լինեն։ Շատ կարևոր է, որ դրանցից ոչ մեկը չհակասի կազմակերպության փիլիսոփայությանը։

Roseero ընկերության լոգոտիպի դիզայնը արվել է գրաֆիկ դիզայնի կանոններին համապատասխան՝ հիշվող և յուրօրինակ՝ առանց արմատներից հեռանալու։ Տարբեր ձեռնարկությունների համար տարբեր ոճի լոգոտիպեր են հարկավոր և, իհարկե, տարբեր մոտեցումներ։ ԱՆդրադառնանք վերջիններին։

Սկսնակ ձեռնարկատիրոջ առջև ֆինանսական շատ խնդիրներ կարող են առաջանալ։ Այդ պատճառով շատերն աշխատում են ավելորդ ծախսերից զերծ մնալ։ Սակայն այստեղ մի «բայց» կա։ Ի՞նչ ես կարծում, պե՞տք է արդյոք թերագնահատել թվային աշխարհի դերը յուրաքանչյուրիս և հատկապես մեր հիմնած կազմակերպության կյանքում։

Փորձիր հիշել, երբ քեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ ես անում առաջին հերթին։ Այո՛, փնտրում ես այն համացանցում։

Եթե դեռ չունես ընկերությանդ համար ստեղծված վեբկայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ եթե սահմանափակվում ես այդ հարթակով, քեզ հարկավոր է ունենալ լոգոտիպ, որպեսզի տարբերվես բազմաթիվ միանման բիզնես էջերից։ Դա միանշանակ դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։

Բացենք փակագծերը՝ կսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է առաջացնել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի ստեղծման միջոցով։

Իսկ եթե քո բիզնեսը շահութաբեր է, բայց այն չունի թվային հարթակում իր «սեփական տարածությունն» ու «դեմքը» (վեբ կայքն ու լոգոտիպը), ապա պարզապես պատկերացրու, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում ամեն ամիս։ Միայն մտածիր՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր աճում է։

 

Բացի լոգոտիպի դիզայնից, ի՞նչ այլ գրաֆիկ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը

  • Բրենդինգ
  • UX/UI դիզայն
  • Փեյքեջինգ

Մեր մասնագետները կարող են ապահովել ցանկացած կազմակերպության բրենդինգը՝ տարբերվող դիզայներական լուծումներով։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });