Լոգո դիզայն – BSoccer

10/03/2022
nbsp| WEBSTART

Ֆիրմային ոճ (corporate identity) ունեցող ցանկացած ընկերություն անհամեմատ ավելի մրցունակ է հենց ճանաչելիության հաշվին։ Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին առանց բառերի։

Եվ այսպես, ձեր կազմակերպությանը պետք չէ ֆիրմային ոճ, եթե այն արդեն ունի՝

Ապրանքանիշ
Լոգոտիպ
Ֆիրմային կարգախոսՖիրմային գույն(եր)
Ֆիրմային տառատեսակ(ներ) (շրիֆտ)

Ձեզ այն պետք չէ, քանի որ դուք արդեն այն ունեք։ Եթե իհարկե նշված բոլոր էլեմենտները մտածված ու միմյանց հետ ոխկապակցված են։ Շատ կարևոր է, որ դրանցից ոչ մեկը չհակասի կազմակերպության փիլիսոփայությանը։

BSoccer ընկերության լոգոտիպի դիզայնը արվել է սպորտային կանոններին համապատասխան՝ հիշվող և յուրօրինակ՝ առանց արմատներից հեռանալու։ Տարբեր բիզնեսների համար տարբեր լոգոտիպեր են հարկավոր և տարբեր մոտեցումներ։ ԱՆդրադառնանք դրանց։

Սկսնակ բիզնեսմենի առջև ֆինանսական շատ խնդիրնեն են ծառանում, և խելամիտ կլինի անիմաստ ծախսերից զերծ մնալ։ Իսկ ի՞նչ եք կարծում, պե՞տք է արդյոք թերագնահատել թվային աշխարհի դերը յուրաքանչյուրիս կյանքում։
Փորձեք հիշել, երբ ձեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ եք անում առաջին հերթին։ Այո՛, փնտրում եք այն համացանցում։

Եթե դեռ չունեք սեփական վեբ կայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ այդ հարթակում, բազմաթիվ բիզնես էջեր ունեն իրենց լոգոտիպն, ինչը միանշանակ դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։

Մի գաղտնիք կա՝ սկսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է ստեղծել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի միջոցով։

Իսկ եթե քո բիզնեսը շահութաբեր է, բայց թվային հարթակում չունեք «սեփական տարածությունն» ու «դեմքը» (վեբ կայքն ու լոգոտիպը), ապա պարզապես պատկերացրեք, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում ամեն ամիս։ Միայն մտածեք՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր աճում է։

Դե իսկ եթե կայացած բիզնեսը սկսել է վատ աշխատել, ապա ձեզ կփրկի ռեբրենդինգը։
Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Նոր կորպորատիվ ոճ և հիշվող կոնցեպտ։
Հիշենք, որ պետք չի թերագնահատել վեբ դիզայնի դերը քոնթենթ մարքեթինգում։ Իսկ գրագետ ու հասանելի ներկայացված լոգոտիպը հիշվող կոնցեպտի առաջին ու անփոխարինելի մասն է։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });