fbpx

3 անվճար գործիք՝ որակյալ և ոչ ծավալուն նկարների համար

20/06/2022
Ինչպես ստանալ որակյալ և փոքր նկարներnbsp| WEBSTART

Եթե կյանքում գոնե մեկ անգամ առընչվել ես վեբ կայքերի պատրաստման և քոնթենթ մարքեթինգի (Facebook-ն ու Instagram-ը ինքնուրույն են փոքրացնում նկարների ծավալը) հետ, ապա գիտես, թե որքան կարևոր է կայքի արագ աշխատելու համար նկարների և տեսանյութերի համար սահմանված ծավալը չգերազանցել։ Եվ եթե գրաֆիկ դիզայներ չես ու չունես ժամանակ քո գործից բացի այլ մասնագիտություն սերտելու, ապա այդ պահին ուղղակի անելանելի իրավիճակ կարող է ստեղծված լինել։


Կայքում օգտագործվող նկարների ծավալը մեծ դեր ունի ոչ միայն կոնտենտ մարկետինգի, այլ նաև SEO-ի համար։ Հայտնի դիլեմմա կա՝ պետք է օգտագործել շատ նկարներ, որոնք լինեն լավ որակի, սակայն չծանրաբեռնեն կայքը, որպեսզի չտուժի դրա արագությունը և, հետևաբար՝ օգտատերերի այցելության քանակը չպակասի։

Եթե աշխատանքի բերումով բազմիցս բախվում ես նման խնդրի, ապա ճիշտ հասցեով ես եկել։ Շարունակիր կարդալ այս նյութը և նման իրավիճակներն այլևս վախենալու չեն թվա քեզ համար։ Եվ այսպես, ներկայացնում ենք 3 անվճար մարքեթինգային գործիքներ ոչ դիզայներների համար։ Այս գործիքները կօգնեն քեզ պահպանելով որակը՝ ստանալ ծավալով ավելի փոքր նկարներ վեբ քոնթենթի մեջ օգտագործելու համար։ Եվ այս ամենն առանց գրաֆիկ դիզայներին դիմելու 😉

  1. Optimizilla

Կոնտենտ մարքեթինգի բոլոր առաջադրանքներին համապատասխան և հարմար այս գործիքը շատ կարևոր առավելություն ունի՝ այն չի կորցնում նախորդ բեռնած նկարներդ։ Այստեղ դու կարող ես փոքրացնել միաժամանակ մինչև 20 տարբեր չափի նկարներ։ Այն թույլ է տալիս աշխատել 3 ամենատարածված ֆորմատի նկարների հետ՝ JPEG, GIF, PNG։ Էլ ի՞նչ է հարկավոր արդյունավետ աշխատանքի համար։

  1. Kraken.io

Kraken-ի հաճելի առավելություններից մեկն այն է, որ կարող ես բեռնել zip ֆայլ և այն կփոքրացնի նկարները։ Այստեղ կարող ես նաև ընտրել, թե ինչ աստիճան ես ցանկանում փոքրացնել նկարի ծավալը։ Ծրագրի անվճար տարբերակում հասանելի աստիճանները 3-ն են։ Առկա է նաև Pro տարբերակ, որն է’լ ավելի հարմարեցված է, աշխատանքի համար, սակայն եթե քեզ միայն որակյալ image compressor է հարկավոր՝ անվճարը լրիվ պահանջներդ կբավարարի։

  1. ImageRecycle

Եթե դեռ չգիտես, թե որն է հենց քո կայքի նկարների համար օպտիմալ սահմանաչափը, ապա այս գործիքը հաստատ քեզ համար է։ Լրացնում ես վեբ կայքիդ հղումը և տեսնում, թե որ նկարները փոքրացնելու կարիք ունեն և սկսում ես աշխատանքդ ներքևի պատուհաններում։ Կարևոր զգուշացում կա՝ ImageRecycle-ի անվճար տարբերակն աշխատում է միայն PDF ֆորմատի ֆոտոների հետ։



Նման գործիքները շատ-շատ են, և ամենքն իր առվելություններն ունի։ Կարևոր է գտնել այն մեկը, որը հարմար կլինի հենց քեզ և կհամապատասխանի քո աշխատանքային պահանջներին և տեմպին։ Դե իսկ մենք կշարունակենք հետևել շուկային, ֆիլտրել և ներկայացնել քեզ ամենահայտնի և հարմար տարբերակները՝ մեր փորձից ելնելով։ Հետևիր մեր բլոգին՝ մասնագիտական այլ նորություններին ծանոթանալու համար։