Կայքի կառուցման ծրագրերը վատ են ազդում seo-ի վրա

April 13, 2020 Մարքեթինգ
Կայքիստեղծմանծրագրերnbsp| WEBSTART

Կայքի կառուցման ծրագիրը – գործիք է, որը հնարավորություն է տալիս առանց հատուկ ծրագրավորման գիտելիքների կատարել կայքի վիզուալ խմբագրում։
Գրեթե ցանկացած բիզնես սեփական կայքի կարիք ունի: Բայց միշտ չէ, որ կազմակերպությունները ունեն բյուջե այն ստեղծելու համար և այդ դեպքում նրանք դիմում եմ այս գործիքի օգնությանը, հաշվի չառնելով բազմաթիվ թերություններ և սահմանափակումներ։
Որոնցից կարող ենք նշել մի քանիսը՝

  • անվճար գործիքների քանակը սահմանափակ է.
  • ծրագրի կողմից չներկայացված տարբերակների ներդրման բարդություն
  • կայքը մեկ այլ հոստինգ կամ հարթակ տեղափոխելու դժվարություն կամ անկարողություն
  • որոնման համակարգերում վեբ կայքի առաջխաղացման սահմանափակ հնարավորություններ
  • ընդհանուր շաբլոնների օգտագործում, ինչը միանշանակ չի նպաստում կայքի ունիկալության վրա


Կոնստրուկտորի օգնությամբ կայք ստեղծելիս մի մոռացեք, որ դա ձեր սեփականությունը չէ, դուք միայն վարձակալում եք այն: Սա նշանակում է, որ եթե այսօր դուք ունեք կայքի կարիք, իսկ վաղը ինչ ինչ պատճառներով պասիվ եք և չեք օգտագործում կայքը, ապա այն ապաակտիվանում է, իսկ հետո անվերադարձ վերանում: Եթե վեց ամիս հետո կրկին առաջանում է կայքի կարիք (դա տեղի է ունենում, օրինակ, սեզոնային բիզնեսի կամ այլընտրանքային մի շարք նախագծերի համար), դուք ստիպված կլինեք կրկին ստեղծել այն և զրոյից ավելացնել բոլոր նյութերը:

Մեկ այլ խնդիր է, եթե դուք ստեղծել եք կայքը, բայց որոշ ժամանակ հետո հասկացել եք, որ կոնստրուկտորը չի համապատասխանում ձեզ և որոշել եք դիմել CMS- ի օգնությանը, ապա ստիպված կլինեք կայքը զրոյից ստեղծել և կրկին ավելացնել անհրաժեշտ նյութերը:
Այդպիսով դուք վատնում եք ձեր ժամանակը, կայքը կորցնում է իր դիքերը որոնման համակարգերում:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ չարժե օգտագործել նման գործիքներ և պետք է վերահսկել կայքի տեխնիկական վիճակը:

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });