Արագ սնունդ պատվիրելու կայք – Palki & Vilki

09/07/2021
nbsp| WEBSTART

Վաճառքի համար պատրաստված վեբ կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Ունենալ նման կայք (online shop) նշանակում է տիրապետել մարքեթինգային հզոր գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել տեսականիդ։ Անկախ նրանից, դու խոշոր, թե սկսնակ ձեռնարկատեր ես՝ այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։

Նախքան կայքերի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա բիզնեսի հետագա հաջողության գրավականն է։

Կախված կայքի տեսակից, մեզ մոտ բիզնես կայքերի պատրաստումը տևում է սկսած 20 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Ամբողջական ինֆորմացիա
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ
4. Ապրանքների տեսականի

Կարևոր է նաև վեբ կայքի հետագա սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բիզնեսդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

Մեզ մոտ կարող ես գտնել կայքերի յուրաքանչյուր տեսակի մասին մանրակրկիտ բնութագիր։ Դա կօգնի արագ կողմնորոշվել, քանի որ լավ վեբ կայքի պատրաստումը բավականին ծավալուն աշխատանք է։ Նման հարցում շտապողականությունն ու անվստահելի մասնագետներին դիմելը կարող է միայն վնասել։

Սննդի պատվերների կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց պատվերի բիզնես կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մենք՝

  • Պատրաստում ենք կորպորատիվ, պորտալ կայքեր, օնլայն խանութներ
  • Մշակում, վարում և օպտիմիզացնում ենք կայքեր
  • Ստեղծում ենք մոբայլ հավելավածներ
  • Իրագործում ենք ցանկացած ոչ ստանդարտ թվային պոյեկտ
  • Ձևափոխում և մոդեռնիզացնում ենք հնացած վեբ-պորտալնեը

 

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });