Լոգո դիզայն – La Provance

10/03/2022
logodesignfrancecompanynbsp| WEBSTART

Մեթ թիմը կարող է ստեղծել ցանկացած ընկերության լոգոտիպի դիզայն ՝ լինի դա կրեատիվ, դասական, թե այլ ուղղվածության։ Լոգոն բրենդի դեմքն է, վստահե’ք այն պրոֆեսիոնալներին։ Լոգոտիպի դիզայնը կարևոր դեր է խաղում թե՛ մարքեթինգի, թե՛ կայքերի պատրաստման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ լոգոյի դիզայնն իրեն դուր է գալիս, թե ոչ։ Իսկ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ մեծ մասամբ հաշվարկված է հենց նման՝ ոլորտից հեռու մարդկանց համար։

Լոգո դիզայնը բրենդինգի անբաժանելի մասն է։ Պատճառն այն է, որ ֆիրմային ոճ  ունեցող ցանկացած ընկերություն շատ ավելի մրցունակ է իր ճանաչելիության հաշվին։ Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է պրոդուկտի կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին՝ առանց բառերի։

Դիտարկենք մի քանի դեպք, երբ ձեր կազմակերպությանը պետք չէ ֆիրմային ոճ։ Եթե այն արդեն ունի՝

  • Լոգոտիպ
  • Ֆիրմային կարգախոս
  • Ֆիրմային գույներ
  • Ֆիրմային տառատեսակ (ֆոնտ)

Ձեզ այն պետք չէ մի դեպքում, երբ նշված բոլոր էլեմենտները մտածված ու միմյանց հետ փոխկապակցված լինեն։ Շատ կարևոր է, որ դրանցից ոչ մեկը չհակասի կազմակերպության փիլիսոփայությանը։

La Provance ընկերության լոգոտիպի դիզայնը արվել է գրաֆիկ դիզայնի կանոններին համապատասխան՝ հիշվող և յուրօրինակ՝ առանց արմատներից հեռանալու։ Տարբեր բիզնեսների համար տարբեր լոգոտիպեր են հարկավոր և տարբեր մոտեցումներ։ ԱՆդրադառնանք դրանց։

Սկսնակ ձեռնարկատիրոջ առջև ֆինանսական շատ խնդիր են են առաջանում, և խելամիտ կլինի անիմաստ ծախսերից զերծ մնալ։ Իսկ ի՞նչ ես կարծում, պե՞տք է արդյոք թերագնահատել թվային աշխարհի դերը յուրաքանչյուրիս և հատկապես մեր հիմնած կազմակերպության կյանքում։

Փորձիր հիշել, երբ քեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ ես անում առաջին հերթին։ Այո՛, փնտրում ես այն համացանցում։

Եթե դեռ չունես կայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ այդ հարթակում, բազմաթիվ բիզնես էջեր ունեն իրենց համար ստեղծված լոգոտիպն, ինչը միանշանակ դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։

Մի գաղտնիք կա՝ սկսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է առաջացնել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի ստեղծման միջոցով։

Իսկ եթե քո բիզնեսը շահութաբեր է, բայց այն չունի վեբ կայք ու լոգոտիպ ապա պարզապես պատկերացրու, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում յուրաքանչյուր օր։ Միայն մտածիր՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր միայն աճում է։

 

Բացի լոգոտիպի դիզայնից, ի՞նչ այլ գրաֆիկ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը

  • Բրենդինգ
  • UX/UI դիզայն
  • Փաթեթեավորման դիզայն

Մեր թիմը պատրաստ է ապահովել ցանկացած կազմակերպության պրոդուկտների կամ լոգո դիզայնը՝ յուրօրինակ և հիշվող լուծումներով։

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });