fbpx

Բիզնես կայքի պատրաստում PlayCity զվարճանքի կենտրոնի համար

22/04/2019
Բիզնես կայքի պատրաստում PlayCity զվարճանքի կենտրոնի համարnbsp| WEBSTART

Վերջերս արդեն նաև Հայաստանում բավականին մեծ տարածում է գտել այն միտքը, որ եթե ձեռնարկատեր ես, ապա պարտադիր պետք է դրա համար կայք պատվիրել։ Թվային տիրույթում գտնվելը կարևոր իմիջային նշանակություն ունի։ Կայքի գլխավոր նպատակը որոշում է կազմակերպությունը, սակայն չենք մոռանում նաև այն, որ կայքը կարևոր գործիք է նախ և առաջ վաճառքի համար։ Չէ՞ որ ցանկացած բիզնես զբաղվում է ինչ-որ բանի ուղղակիորեն կամ անուղղակի վաճառքով։ Լինելով մարքեթինգային ունիվերսալ գործիք՝ զվարճանքի կենտրոնի կայքը պիտի արտացոլի տվյալ վայրի ամբողջ էներգետիկան և գրավի մարդկանց, որպեսզի նրանք ցանկանան այցելել։

Իրականում, կայքերի պատրաստում և սպասարկում ծառայությունները միմյանց հետ սերտ փոխկապակցված են, հատկապես եթե հաճախորդը չունի համապատասխան կրթություն ծրագրավորման ոլորտում:

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։


Ուշադրությու’ն, խորհուրդ չի տրվում կայք պատրաստել առանց մասնագետների։ Ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բիզնեսդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

 

Համեմատ դրանից եկած օգուտների՝ կայքի վարումը ծախսատար չէ ահա կայք պատվիրելու հիմնական գնագոյացումը՝

1․ Տարեկան վճարում հոսթինգի, դոմեյնի համար
2․ Մեկանգամյա վճար վեբ դիզայնը պատվիրելու և կայքը ստեղծելու ժամանակ
3․ Մեկանգամյա վճար կայքի քոնթենթը ստեղծելու, գրելու / նկարելու համար
4․ Ամսավճար կայքի քոնթենթը թարմացլեու համար (եթե հարկավոր է)
5․ Ամսավճար SEO առաջխաղացման համար (ըստ ցանկության)

*կայք պատվիրելու գներին կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների բաժնում

 

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:


Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։