fbpx

Վերամշակող ընկերության այցեքարտ կայքի ստղեծում Ecoproject

22/09/2021
nbsp| WEBSTART

Աղբի վերամշակման կայքի ստեղծումը պատասխանատու աշխատանք է, քանի որ հարկավոր է վստահություն ներշնչելուց բացի, նաև ցույց տալ այդ գործընթացի կարևորությունը շրջակա միջավայրի մաքրության համար։

Նման կայքի ստեղծումը փուլ առ փուլ իրականացվող ժամանակատար պրոցես է, որին պետք է ցուցաբերել պատասխանատու մոտեցում։ Դրանից է կախված՝ բիզնեսի կամ պրոյեկտի հետագա հաջողության ճանապարհը հեշտ կլինի, թե բարդ ու երկար։ Մեզ մոտ բոլոր փուլերը սկսվում և ավարտվում են քննարկումներով։

Առաջին փուլում մենզ պատվիրատուի հետ միասին կազմում ենք ապագա կայքի տեխնիկական առաջադրանքը, որն իր մեջ ներառում է բոլոր մանրամասները՝ սկսած վաճառքի կայքի բոլոր գործառույթներից, վերջացրած արտաքին տեսքով, ոճային լուծումներով։ Այս փուլում շատ կարևոր է միմյանց լսել, հաճախորդի կարիքները հաշվի առնել և դւորս բերել իր առաջ բերած խնդիրների ամենահարմար լուծմները։

Այս ամբողջ տեղեկությունը ստանում ենք հաճախորդի լրացրած բրիֆից։

Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի կայքի պատրաստմանը կամ այլ ծառայությանն առընչվող գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Կարևոր է, որ վերջինս պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Այդ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման կամ մարքեթինգի թիմի աշխատանքը։ Իսկ հաճախ՝ երկուսինը միասին։

Լավ կայքի բրիֆն իր մեջ ներառում է հետևյալ տեղեկությունները՝

  1. Կայքի նպատակը
  2. Կատարող թիմի աշխատանքի արդյունավետության գնահատման եղանակները
  3. Բյուջեն միջակայքով
  4. Աշխատանքի իրականացման ցանկալի վերջնաժամկետը
  5. Տեղեկություններ ընկերության մասին

Երկրորդ փուլը կայքի նախագծումն ու դիզայնի հաստատումն է։ UX/UI դիզայնի դերն այստեղ շատ կարևոր է։ Ստեղծել կայքը 0-ից նշանակում է նաև այն, որ մեր ծրագրավորողների թիմը ստեղծում է հարմար CMS զրոյից։ Մեր պատրաստած համակարգերից հեշտ է օգտվել, դրանք հասկանալի են ու ինտուիտիվ, քանի որ բոլոր կայքերը ստեղծվում են պատվիրատուի պահանջներից ելնելով։ Մենք չենք օգտվում ոչ մի պատրաստի շաբլոնից։ Կայքերը ստեղծում ենք PHP, JavaScript, NodeJs, ReactJs և այլ ծրագրավորման լեզուներով։

 

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Webstart Digital Group-ն առաջարկում է նաև կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։