fbpx

Sladofood սննդամթերք ներմուծմող ընկերության կատալոգ կայքի պատրաստում

22/09/2020
Sladofood սննդամթերք ներմուծմող ընկերության կատալոգ կայքի պատրաստումnbsp| WEBSTART

Կատալոգ կայքն ապահովում է քո բիզնեսի ներկայությունն օնլայն հարթակում, ինչն այսօր կենսական է ցանկացած ընկերության համար։ Փաստացի, 80%-ում պոտենցիալ հաճախորդը նախ իմանում է պրոդուկտի կամ ծառայության մասին համացանցի միջոցով, ապա՝ որոշում կայացնում գնել այն, թե ոչ։ Սա նշանակում է, որ եթե չունենաք վեբ կայք, ապա կկորցնեք գաճախորդների մեծ մասին։

Ի տարբերություն օլնլայն խանութի, այստեղ օգտատերը տեսնում է ամբողջ թարմացված տեսականին, սակայն չի կարող ավեացնել զամբյուղ և տեղում օնլայն գնումներ կատարել։

Այն կարող է ստղեծված լինել Վորդպրեսով կամ կայքի կառուցման այլ ծրագրով։

Կայքի կառուցման ծրագիրը գործիք է, որը հնարավորություն է տալիս առանց հատուկ ծրագրավորման գիտելիքների կատարել կայքի վիզուալ խմբագրում։ Գրեթե ցանկացած բիզնես սեփական կայքի կարիք ունի: Բայց միշտ չէ, որ կազմակերպությունները ունեն բյուջե այն ստեղծելու համար և այդ դեպքում նրանք դիմում են այս գործիքի օգնությանը։

Մեզ մոտ կատալոգ կայքերի պատրաստումը տևում է սկսած 30 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Ամբողջական ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ

Այս ամենի հետ մեկտեղ, կայքի բարձր դիրքերն ապահովելու համար հարկավոր է մի շարք գործողություններ ձեռնարկել, որոնք որոնողական համակարգերի արդյունավետ օպտիմիզացիայի գլխավոր ցուցանիշներն են։ Ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ կամ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան SEO-ի մասին մեր բլոգում։

Կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ հաճախորդների համար։


Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեզ հետ։