Պորտալ կայքերի ստեղծում
Պորտալ կայք կոչվում է ինտուիտիվ, հարմար և արագ աշխատող, վեբկայքը քանի որ այն ամենածավալուն տեսակներից մեկն է և պահանջում է մանրակրկիտ աշխատանք։
Պորտալն իր ստրուկտուրայով ամենաբարդն է, ինչը չի խանգարում, որ ամենաշատ տարածում ունեցող կայքի տեսակը լինի։ Շնորհիվ իր մասշտաբայնության, այն իր մեջ ներառում է վեբ կայքերի մի քանի տեսակներ։ Այսինքն՝ մեկտեղում է նույն թեմայի վերաբերյալ բազմաթիվ ինֆորմացիայի աղբյուրներ կամ միավորում իր մեջ տարբեր ժանրեր։
Պորտալ կայքերի պատրաստումը բավականին բարդ է և ներգրավում է մի քանի մասնագետների։ Հետևաբար, ցանկալի նման դեպքում դիմել ընկերությունների, որոնք արդեն ունեն նման ծրագրավորողներ իրենց աշխատակազմում և նմանօրինակ կայք ստեղծելու փորձ։ Օրինակ, այդպիսիք մեր աշխատանքների մեջ կարող եք գտնել։
Նման կայքերը լինում են տարբեր ուղղվածության, սակայն դրանց գլխավոր նպատակն ինֆորմացիա տրամադրելն է։ Օրինակ, եթե ձեռնարկության մասին տարբեր կայքերից կարելի է ինֆորմացիա ստանալ, ապա պորտալը կարող է դրանք հավաքել մի կայքի մեջ։ Հայտնի անձը կարող է ամբողջ օֆիցիալ տեղեկությունները տեղակայել այստեղ՝ դեզինֆորմացիայի դեմ էֆեկտիվ պայքարելու համար։
Կայքը չի առանձնանում հատուկ աչքի ընկնող դիզայնով։ Սովորաբար, այն ավելի զուսպ է լինում․ շեշտը դրվում է հրամանների հարմարավետության վրա։ Իր մեջ ներառված բոլոր կայքերի թարմացումներն անմիջապես երևում են և այստեղ։
Առանձնացնում են պորտալ կայքերի 2 տեսակ՝
1․ Ուղղահայաց
2․ Հորիզոնական
Ուղղահայաց կոչվում է այն պորտալը, որն ունի նեղ, սովորաբար՝ մեկ ընդհանուր ուղղվածություն։
Հորիզոնական է կոչվում այն պորտալը, որտեղ կարող եք տեսնել թե՛ լրահոս, թե՛ տաբեր երկրներոմ տվյալ պահին ժամն ու եղանակը, թե՛ այլ տարբեր ուղղվածության նյութեր։
Այսինքն՝ ուղղահայաց պորտալը չի ճյուղավորվում, իսկ հորիզոնականն ընդհակառակը՝ բազմաթիվ ճյուղեր ունի։
Տվյալ ռեսուրսի ամենամեծ պլյուսն այն է, որ այն բավականին հեշտացնում է համացանցում ինֆորմացիա, ծառայություն կամ ապրանքատեսակ որոնելը։ Հիմնականում ոչ ոք այդ կայքը չի լքում՝ որոնումները շարունակելու համար։
Ունենալ նման կայք, նշանակում է ցույց տալ ձեր ընկերության բարձրակարգ լինելը։