fbpx

Համակարգիչների և աքսեսուարների վաճառքի օնլայն խանութի ստեղծում Complife

11/05/2022
Համակարգիչների և աքսեսուարների վաճառքի օնլայն խանութի ստեղծում Complifenbsp| WEBSTART

Կայքն առաջինն է, ինչի շնորհիվ ընկերությունը հիշվում է։ Պատվիրել վեբ կայք նշանակում է ունենալ բիզնեսի դեմք։ Մտածված ոճային լուծումներով Ecommerce կայքերի ստեղծումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում և, որպես կանոն, ծառայում է իրենց մարքեթինգային նպատակին։ Հատկապես երբ դա օնլայն խանութ է՝ դա շատ վաճառքների առաջին խթանն է։

Օնլայն խանութ կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։

 

Չնայած որ ծրագրավորման ոլորտում մրցակցությունը մեծ է, նախապատվություն տուր այն ըներություններին, որոնք զբաղվում են ոչ միայն կայքերի նախագծմամբ, այլ նաև առաջխաղացմամբ։ Միայն այդ դեպքում է հնարավոր կայքը ստեղծելիս հաշվի առնել նաև Գուգլի ranking factor-ները։ 

Իսկ ինտերնետային խանութները հիմնականում պատաստվում են Opencart CMS-ով։ Դիտարկենք այս համակարգի ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ՝

 

1․ Opencart-ը կարող է աշխատել ցանկացած սերվերով

2․ Կան 1000-ից ավել պատրաստի դիզայններ

3․ Շաբլոնների շնորհիվ կայքը շատ արագ է պատրաստվում․ կարող եք այն ստեղծել ցանկացած բարդության

4․ Վճարման եղանակները շատ են

5․ Նրանց համար, ովքեր գրանցված չեն կայքում, կա ժամանակավոր զամբյուղ

6․ Կայք այցելությունների, ապրանքների դիտումների ու վաճառքի ամբողջական վիճակագրության տրամադրում

 

Նաև OpenCart-ով հնարավորություն ունեք մետա հղումներ ավելացնելու, ինչն ավելի էֆեկտիվ է դարձնում օնլայն շոփի օպտիմիզացիան։ OpenCart-ը CMS-ի (Content Management System) անվճար գործիք է, ինչպես, օրինակ, WordPress-ը: Սակայն, ի տարբերություն վերջինիս, պահանջում է ավելի քիչ ռեսուրսներ։ Այն շատ հարմար է ինտերնետային խանութների և կատալոգ կայքերի համար։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։