fbpx

Լոգոտիպի պատրաստում Ucars ընկերության համար

10/03/2022
Լոգոտիպի պատրաստում Ucars ընկերության համարnbsp| WEBSTART

Սկզբում պետք է հասկանալ արդյո՞ք քեզ պետք է լոգոտիպի դիզայն և պատվիրելիս ուշադրություն դարձնել նախ ընկերության պորտֆոլիոյին, քանի որ հնարավոր է այն լինի ոճային, բայց հենց քո ընկերության ֆիրմայի ոճին համապատասխան չլինի։ Լոգո դիզայնը բրենդինգի անբաժանելի մասն է։ Պատճառն այն է, որ ֆիրմային ոճ  ունեցող ցանկացած ընկերություն անհամեմատ ավելի մրցունակ է հենց ճանաչելիության հաշվին։

Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին առանց բառերի։

Ucars ընկերության լոգոտիպի դիզայնը արվել է գրաֆիկ դիզայնի կանոններին համապատասխան՝ հիշվող և յուրօրինակ՝ առանց արմատներից հեռանալու։ Տարբեր բիզնեսների համար տարբեր լոգոտիպեր են հարկավոր և տարբեր մոտեցումներ։ ԱՆդրադառնանք դրանց։

Երկու բառով նկարագրենք, թե ոքան կարևոր է ապահովել թվային աշխարհում քո ընկերության ներկայությունը։

Փորձիր հիշել, երբ քեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ ես անում նախ և առաջ։ Փնտրում ես այն համացանցում, որպեսզի տեսնես այն վստահելի է, թե ոչ։

Եթե դեռ չունեք բիզնես կայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ այդ հարթակներում լոգոտիպի պատրաստումը շատ կարևոր է։ Բազմաթիվ բիզնես էջեր ունեն իրենց լոգոտիպն, ինչը դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։

Ի հավելում նշենք, որ սկսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է ստեղծել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի միջոցով։

Իսկ եթե քո բիզնեսը շահութաբեր է, բայց թվային հարթակում չունեք «սեփական տարածությունն» ու «դեմքը» (վեբ կայքն ու լոգոտիպը), ապա պարզապես պատկերացրեք, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում ամեն ամիս։ Միայն մտածեք՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր աճում է։

 

Ի՞նչ այլ գրաֆիկ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart Digital-ը

  • Branding
  • UX/UI design
  • Packaging

Մեր թիմը կարող է պատրաստել ցանկացած կազմակերպության լոգոտիպը՝ տարբերվող դիզայներական լուծումներով։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։