fbpx

Tiv1 հեռուստաընկերության կայքի ստեղծում

22/09/2021
Tiv1 հեռուստաընկերության կայքի ստեղծումnbsp| WEBSTART

Այսօր վստահելի լրատվական կայք ստեղծելու շնորհիվ կարող ես հավաքել մեծ լսարան՝ լոյալ անհատներից կազմված։ Չէ՞ որ վաղուց է, ինչ նորություններ իմանալու համար մենք խանութից չենք գնում թերթեր, այլ վերցնում ենք հեռախոսն ու մտնում անհրաժեշտ կայքը կամ էջը։ Այո, թվային աշխարհում թղթե թերթերին փոխարինելու են եկել լրատվական կայքերը։
Նման կայքերը մնացած այլ տեսակներից տարբերվում են գրեթե ամեն ինչով։ Առաջին հերթին հենց իրենց նշաակությամբ, այն է՝ փոխանցել ճշգրիտ ինֆորմացիա ճիշտ ժամանակին (այսինքն՝ ոչ շուտ և ոչ ուշ)։

Տարբեր ոճային լուծումներով այս կայքերն ունեն մի նաև մի քանի նմանություն՝

  • Կայք մուտք գործելիս՝ գլխավոր էջը (homepage) լիքն է թարմ նորություններով և ամենաշատ կարդացված նյութերով
  • Կայքում առկա է բաններային գովազդ կամ գովազդներ
  • Առաջին հայացքից պորտալի փոխանցած ինֆորմացիան անհասկանալի է

Մենք նաև վիզուալ առանձնացրել ենք տարբեր բաժինները՝ ֆոնային գույներով։ Առանձնացրել և ազատ տարածություն ենք թողել գովազդի և հոդվածների միջև։

Այդ և այլ շատ հնարքներ օգնում են, որ օգտատերը չհոգնի քոնթենթի մատուցումից։ Հետևաբար, ավելի երկար մնա կայքում։


Նշանակում է, որ կայքը պետք է նախ և առաջ լինի արագ աշխատող, հեշտ թարմացվող և անվտանգ։ Պատվիրել վեբ կայքի պատրաստում նշանակում է ունենալ հեռուստատեսության դեմք։ Մտածված ոճային լուծումներով
կայքերի ստեղծումն անհամեմատ ավելի արդյունավետ է լինում և, որպես կանոն, ծառայում է իրենց մարքեթինգային նպատակին։ Մեր օրերում մարքեթինգով զբաղվել պետք է ցանկացած կազմակերպության՝ մրցունակ մնալու և հիշվելու համար։ 

Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպություն ներկայացնող կայքի ատեղծումը՝ տարբերվող դիզայներական լուծումներով և անհրաժեշտ ֆունկցիոնալով։

Լավագույն լրատվական կայքերի ցանկը կարող ես գտնել համանուն բլոգում։

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։