fbpx

Mayam նորաձևության անձնական կայքի ստեղծում

22/09/2021
Mayam նորաձևության անձնական կայքի ստեղծումnbsp| WEBSTART

Գրագետ պատրաստված վեբ կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով՝ բոլորի կողմից։ Ունենալ կայք նշանակում է տիրապետել մարքեթինգային հզոր գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել աշխարհին սեփական բիզնեսդ։ Իսկ նման 3D դիզայնով արված կայքերը ծրագրավորումը բարձրացնում են մի քանի աստիճանով։

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք 3D է՝ եռաչափ։ Եվ չնայած մենք սովոր ենք տեսնել տվյալ կոնցեպտը համակարգիչներից անբաժան, այն առաջ է եկել նկարչությանը զուգահեռ։ Հիշենք Դա Վինչիի նկարները կամ Ռենեսանսի ժամանակաշրջանում արված այլ աշխատանքներ։

3D-ն լայն կիրառություն ունի ինտերիեր դիզայնի և մուլտիպլիկացիայի մեջ։ Օրինակ՝ «Շրեք» մուլտֆիլմը։ Այսպիսով եթե պարզ ասենք՝ 3D դիզայնը եռաչափ նկարչությունն է։ Մեր օրերում թրենդային է այն անգամ գրաֆիկ և վեբ դիզայնի մեջ օգտագործել։

 

Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա բիզնեսի հետագա հաջողության գրավականն է։

Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն։ Բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Լիրաժեք, բայց հակիրճ տեղեկություն բիզնեսի կամ ծառայությունների մասին

2․ Վաճառք

3․ Հետադարձ կապ

Տվյալ պահանջներն ընդհանուր են գրեթե ցանկցած կայքի պատրաստման դեպքում։ Եթե կան այլ խնդիրներ, դրանք արդեն քննարկվում և իրականացվում են՝ ի օգուտ ընկերության։

Կարևոր է նաև վեբ կայքի սպասարկումը, պարբերաբար թարմացումը։ Այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում բարդությունների առաջ չկանգնես։

Մեզ մոտ կարող ես գտնել կայքերի յուրաքանչյուր տեսակի մասին մանրակրկիտ բնութագիր։ Դա կօգնի արագ կողմնորոշվել, քանի որ լավ վեբ կայքի պատրաստումը բավականին ծավալուն աշխատանք է։ Նման հարցում շտապողականությունը կարող է միայն վնասել։

Կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։