fbpx

Regency հանդիսությունների սրահի համար բիզնես կայքի պատրաստում

30/06/2022
Regency հանդիսությունների սրահի համար բիզնես կայքի պատրաստումnbsp| WEBSTART

Լավ պատրաստված ինտուիտիվ կայքն առաջինն է, ինչի շնորհիվ ընկերությունը հիշվում է։ Պատվիրել վեբ կայք նշանակում է ունենալ բիզնեսի դեմք։ Մտածված ոճային լուծումներով կայքերի ստեղծումն անհամեմատ ավելի լինում և, որպես կանոն, ծառայում են իրենց մարքեթինգային նպատակին։

Մեր մասնագետները պատրաստ են ապահովել ցանկացած կազմակերպություն ներկայացնող կայքի ատեղծումը՝ տարբերվող դիզայներական լուծումներով։

Կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի կայքի պատրաստմանը կամ այլ ծառայությանն առընչվող գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Կարևոր է, որ վերջինս պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Այդ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման կամ մարքեթինգի թիմի աշխատանքը։ Իսկ հաճախ՝ երկուսինը միասին։

 

Լավ կայքի բրիֆն իր մեջ ներառում է հետևյալ տեղեկությունները՝

  1. Պրոյեկտի նպատակները
  2. Թիմի աշխատանքի արդյունավետության գնահատման միջոցները
  3. Նախատեսված բյուջեն
  4. Աշխատանքի իրականացման ցանկալի ժամանակը
  5. Տեղեկություններ ընկերության նպատակների և առաքելության մասին

Կարևոր է նաև վեբ կայքի հետագա սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բիզնեսդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

Կայքի սպասարկումը միայն քոնթենթի թարմացումը չէ, այն նաև իր մեջ ներառում է տեխնիկական աջակցություն: Օրինակ, եթե տվյալների բազայի հետ ինչ-որ խնդիր ծագի, դա կանդրադառնա ամբողջ կայքի վրա: Ադմինիստրատորը կամ պարզապես օգտատերը դժվար թե կարողանա տեսնել խնդրի ծագման բուն պատճառը:

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Webstart Digital Group-ն առաջարկում է նաև կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։