fbpx

Wow Effect կահույքի օնլայն խանութի պատրաստում

22/09/2021
Wow Effect կահույքի օնլայն խանութի պատրաստումnbsp| WEBSTART

Գրագետ պատրաստված վեբ կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով՝ բոլորի կողմից։

Ունենալ վեբ կայք (բառացի՝ website կամ web site) նշանակում է տիրապետել մարքեթինգային հզոր գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել աշխարհին սեփական բիզնեսդ։ Անկախ նրանից, դու խոշոր, թե սկսնակ ձեռնարկատեր ես, թե անհատ, որը ծառայություններ է մատուցում, այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։

Նախքան կայքերի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա բիզնեսի հետագա հաջողության գրավականն է։

Կախված կայքի տեսակից, մեզ մոտ կայքերի պատրաստումը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Ամբողջական ինֆորմացիա բիզնեսի կամ ծառայությունների մասին
2․ Վաճառք
3․ Հետադարձ կապ

Տվյալ պահանջներն ընդհանուր են գրեթե ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում։ Կան այլ խնդիրներ, որոնք պատվիրատուն ինքն է ցանկանում առանձնացնել, կախված բիզնեսի տեսակից։ Դրանք արդեն քննարկվում և իրականացվում են՝ ի օգուտ բիզնեսի։

Կարևոր է նաև վեբ կայքի հետագա սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բիզնեսդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

Մեզ մոտ կարող ես գտնել կայքերի յուրաքանչյուր տեսակի մասին մանրակրկիտ բնութագիր։ Դա կօգնի արագ կողմնորոշվել, քանի որ լավ վեբ կայքի պատրաստումը բավականին ծավալուն աշխատանք է։ Նման հարցում շտապողականությունն ու անվստահելի մասնագետներին դիմելը կարող է միայն վնասել։

Օնլայն շոփ կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։