fbpx

Pusulana բեռնափոխադրման կայքի պատրաստում

29/06/2022

Ճիշտ պատրաստված վեբ կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով՝ բոլորի կողմից։ Ունենալ նման կայք նշանակում է տիրապետել մարքեթինգային մի գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել աշխարհին սեփական բիզնեսդ։ Անկախ նրանից, դու խոշոր, թե սկսնակ ձեռնարկատեր ես, թե անհատ, որը ծառայություններ է մատուցում, այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։ Բեռնափոխադրում իրականացնող կայքի ստեղծման մանրամասներին ծանոթացիր ստորև։

Նախքան կայքերի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Վեբ կայքերը ստեղծվում են տարբեր բիզնեսների և անհատների համար։ Ինչ կայք էլ որ հարկավոր լինի պատրաստել՝ այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։

Կախված կայքի տեսակից, մեզ մոտ կայքերի պատրաստումը տևում է սկսած 7 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են արագ և ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Ինֆորմացիա բեռնափոխադրման ծառայությունների մասին

2․ Վաճառք

3․ Հեշտ հետադարձ կապ

Տվյալ պահանջներն ընդհանուր են ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում։ Կան այլ խնդիրներ, որոնք պատվիրատուն ինքն է ցանկանում առանձնացնել, կախված բիզնեսի տեսակից։ Դրանք արդեն քննարկվում և իրականացվում են՝ ի օգուտ ընկերության։ Բեռնափոխադրման դեպքում ամենակարևորը վստահությունն է և անխափան աշխատանքը։

Կարևոր է նաև վեբ կայքի սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, քան ինքնուրույն ստեղծել կայք, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բիզնեսդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

Մեզ մոտ կարող ես գտնել կայքերի յուրաքանչյուր տեսակի մասին մանրակրկիտ բնութագիր։ Դա կօգնի արագ կողմնորոշվել, քանի որ լավ վեբ կայքի պատրաստումը բավականին ծավալուն աշխատանք է։ Նման հարցում շտապողականությունն ու անվստահելի մասնագետներին դիմելը կարող է միայն վնասել։

Բեռնափոխադրում կատարող կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Այդտեղ լրացված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորողների և մնացած թիմերի հետագա սահուն աշխատանքը։

Webstart-ն առաջարկում է կայքերի ստեղծում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ փաթեթային առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն և թրենդային տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։