fbpx

Բրենդինգ, կորպորատիվ ոճի մշակում ProfEx կազմակերպության համար

08/03/2022
Բրենդինգ կորպորատիվ ոճի մշակում ProfEx կազմակերպության համարnbsp| WEBSTART

Բրենդինգը կարևոր դեր է խաղում բիզնեսի առաջխաղացման մեջ։ Այն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։ Անգամ ոլորտից հեռու անձնավորությունը կասի՝ պրոդուկտի դիզայնը կամ գույներն իրեն դուր են գալիս, թե ոչ։ Չէ՞ որ բիզնեսի համար աշխատող ցանկացած պրոդուկտ հաճախ հաշվարկված է հենց ոլորտից քիչ տեղյակ մարդկանց համար։

Բրենդինգն առաջինն է, ինչի շնորհիվ ընկերությունը հիշվում է։ Պատվիրել բրենդինգ նշանակում է ունենալ բրենդի դեմք։

Այն ազդում է ամբողջ մարքեթինգի վրա, հատկապես՝ սոցիալական կայքերում ընկերության էջերի ոճի։ Մտածված ոճային լուծումներով էջերն ավելի հայտնի են լինում և ծառայում են իրենց մարքեթինգային նպատակին։

Առանց լավ պատրաստված նկարի շատ բարդ է գրավել օգտատերերի ուշադրությունը։ Եվ այդ բոլորը մի ոճի մեջ են։ Հենց դա էլ բրենդինգն է, կարճ ասած։

Բրենդինգը ներառում է նաև փեքեջինգը, որը ևս շատ կարևոր դեր ունի վաճառքի մեջ, քանի որ այն ապահովում է բրենդի ճանաչելիությունը։

Ի՞նչ դիզայն ծառայություններ է մատուցում Webstart-ը

 

  • Բրենդինգ
  • UX/UI դիզայն
  • Logo դիզայն
  • Փաթեթավորման դիզայն


Մեր դիզայներներն ու մարքեթոլոգները կապահովեն ցանկացած կազմակերպության բրենդինգը՝ յուրօրինակ դիզայներական լուծումներով։


Բրենդինգը ևս պրոյեկտ է և նման կամ ցանկացած այլ թվային ծառայություն պատվիրելիս հետևյալ մի քանի քայլերը կօգնեն կրճատել պրոյեկտի վրա կատարած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի մեր բլոգն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես փոփոխել և օգտագործել նաև բրենդինգի համար։

Ընկերությունը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի ծառայությանը վերաբերող հարցաշար և ներկայացնի այն պատվիրատուին։ Վերջինս պիտի լրացնի և հետ ուղարկի այն։ Տվյալ տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում թիմի աշխատանքը։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Webstart Digital Group-ն առաջարկում է նաև կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google Business առաջխաղացման ծառայություններ, նաև փաթեթային լուծումներ՝ հետաքրքիր առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ սիրելի հաճախորդների համար։

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։