Պրոմո կայքն ապահովում է ձեր բրենդի առաջխաղացումն օնլայն հարթակում։ Այն նախատեսված է միջին ու խոշոր բիզնեսների համար։ Միակ կայքի տեսակն է, որտեղ մեծ քանակի խաղարկություններ ու ակցիաներ են անցկացվում։

Պրոմո կայքի սակագներ
Ձեզ կհետաքրքրի նաև
6 Պատճառ պատվիրել կայք WebStart-ում
Անվճար սովորեցնում ենք օգտվել կայքի կառավարման համակարգից
Պատրաստել ենք ավելի քան 350 կայք տարբեր կազմակերպությունների համար
Բոլոր կայքերը պատրաստում ենք յուրահատուկ դիզայնով ոչ շաբլոնային
1 տարի անվճար տեխնիկական սպասարկում ցանկացած կայք պատվիրլուց
Հայաստանի միակ կազմակերպությունը Եվրոպայում սերտիֆիկացված մասնագետներով
Աշխատանքների ավարտին յուրաքանչյուր հաճախորդին սպասվում են նվերներ
Պրոմո կայքերի ստեղծում
Պրոմո կայքը ստեղծվում էձեր բիզնեսի, ծառայության կամ ժամանակավոր ակցիայի վրա ուշադրություն գրավելու համար։ Այն նաև լավ գործիք է նոր թիրախային լսարան հավաքելու, ռեբրենդինգ իրականացնելու, նոր շուկա դուրս գալու համար։ Նման կայքը կարող է լինել ինչպես ժամանակավոր, այպես էլ՝ երկարաժամկետ։ Ունի հետևյալ առավելությունները՝
Շատ թանկ չէ
Փոքր ծավալ ունի
SEO-ի (օպտիմիզացիա) կարիք չունի
Արագ է պատրաստվում
Հեշտ է կառավարել
Կայքը միանգամայն համատեղելի է ցանկացած այլ տեսակի վեբ կայքի հետ, քանի որ կրում է միայն գովազդային նշանակություն։
Դիզայնի առումով հիմնական ակցենտը դրվում է նկարների և գույների միջոցով ուշադրություն գրավելու վրա։ Կարիք չկա քոնթենթը հաճախ թարմացնելու․ շատ դեպքերում այն առհասարակ փոփոխության չի ենթարկվում։
Տեքստն ավելի հակիրճ ու ազդեցիկ է լինում։ Էջն անպայման ավարտվում է call to action-ով։ Հիշենք, որ դրա նպատակը ձեր էջ մուտք գործող յուրաքանչյուր օգտատիրոջ կոնկրետ գործողության մղելն է։
Ընդհանուր առմամբ, պրոմո կայքի միջոցով օգտատիրոջը նախ ծանոթացնում եք ձեր բիզնեսի, ծառայության կամ ակցիայի հետ։ Ապա, ստեղծում նման ծառայության պահանջ, հետո բավարարում այն, ներկայացնելով ձեր առաջարկն իր լավագույն կողմերով։ Ինֆորմացիան ավարտվում է կոնկրետ գործողություն կատարելու հրահանգով։
Եթե ուզում եք, որ պրոմո կայքը ծառայի իր նպատակին, ապա պետք է նկատի ունենալ, որ առաջնային են հետևյալ գործոնները՝
Կայքի դիզայնը՝ կրեատիվ մատուցումը
Մուլտիմեդիա ֆայլերի որակը
Հրահանգների ու կոճակների հարմար դասավորվածությունը
Տեքստի շրիֆտն ու ընթեռնելիությունը
Օգտատիրոջը շեղող հղումների և ավելորդ ինֆորմացիայի բացակայությունը
Եվ չնայած կայքի փոքրածավալ լինելուն, ձեզ հարկավոր է փորձված թիմ, որպեսզի այն արդարացնի ստեղծման նպատակը։