Վեբ կայքերի պատրաստում

Փնտրում եք լավ ծրագրավորո՞ղ։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք կատարել որակյալ աշխատանք կարճ ժամանակում։ Անկախ նրանից, թե որ ոլորտի ներկայացուցիչ եք, հաստատ, թերահավատորեն կմոտենաք նման առաջարկին։ Առավել ևս, եթե դա ծրագրավորման ոլորտն է․ ոլորտ, որից գլուխ են հանում միայն մասնագետները։

Վեբ կայքի պատրաստումը, թերևս,թվային աշխարհի ամենաբարդ ու պատրաստվածություն պահանջող աշխատանքն է։

Համացանցում այսօր շատ տարբերակներ են առաջարկվում տարբեր (այդ թվում և կասկածելի) մարդկանց և ընկերությունների կողմից, թե ինչպես ինքնուրույն վեբ կայք պատրաստել։ Հետևելով հրահանգներին, կարող եք պատրաստի շաբլոններով ստեղծել ձեր առաջին կայքը։ Հիացած առաջին հաջողություններով, սակայն, կմոռանաք նույն ոլորտի այլ կայքերին ծանոթանալ։

⛔ Դա առաջին հաջությանը հետևող առաջին սխալն է։

❗ Բանն այն է, որ շաբլոններով աշխատելը ձեզ չի ապահովագրում կրկնողություններից։ Հնարավոր է, մինչ ձեզ, դրանք արդեն օգտագործվել են։ Ինչն իր հերթին դժվարացնելու է SEO –ի աշխատանքը և հետագայում ձեզ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնի։

Եկեք այս փուլի վրա կանգ առնենք։

❓ «Ի՞նչ անել նման պարագայում», -կհարցնեք դուք։

ՊԱՏԱՍԽԱՆ՝

✔ Եթե դուք այստեղ եք, ուրեմն սկսել կամ շարունակել ինքնուրույն ոչինչ պետք չէ։

Բարի գալուստ Webstart.am կայք։ Մեր մասնագետները 7 օրվա ընթացքում ձեր բիզնեսի համար «տուն» կստեղծեն վիրտուալ աշխարհում։

🔻 Դուք կունենաք ձեր անձնական մենեջերը, պատրաստ լուծել կայքի հետ կապված ամեն խնդիր։

🔻 Մենք ապահովում ենք կայքի անհատական դիզայն պոտենցիալ հաճախորդների ու գործընկերների մոտ անհարմար դրության մեջ չեք հայտնվի։

🔻 Եվրոպայում սերտիֆիկացված մեր աշխատողները կսովորեցնեն ձեզ ինքնուրույն կառավարել ձեր կայքը։

🔻 Տեխնիկական սպասարկումը, ցանկացած վեբ կայք պատվիրելու դեպքում, 1 տարի անվճար է տրամադրվում։

Մենք հասկանում ենք, որ լավ է մեկ անգամ տեսնել սեփական աչքով, քան հազար անգամ լսել։ Եվ իհարկե, հնարավորություն ենք ընձեռում ծանոթանալ մեր պատրաստած վեբ կայքերին, որոնք 350-ից ավել են։

Դե իսկ, որպեսզի կողմնորոշվեք, թե ինչ տեսակ կայքի պատրաստում է ձեզ հարկավոր, ստորև ներկայացնենք դրանք։

Լենդինգ կայքը վաճառքները բարձրացնելու համար է։ Այն հարմար է փոքր ու միջին բիզնեսի առաջխաղացման համար։

Այցեքարտ կայքը ստատիկ է։ Այն պարզապես ծանոթացնում է ձեր բիզնեսին։ Այն նաև անհատների համար է։

Բիզնես կայքն ամենամասշտաբայինն է, այն հարմար է եթե խոշոր ձեռնարկատեր եք։

Վեբ կայքի մնացած տեսակները բացատրության կարիք, վստահ ենք, չունեն։ Ձեզ մնում է միայն ընտրել, ծանոթանալ մեր աշխատանքներին և կապ հաստատել մեզ հետ։

Եկեք չմոռանանք, որ մեր պատասխանատու աշխատանքի հետևանքով, երևում է ձեր կատարած աշխատանքը։

Սաթի Ավագյան

Նյութն ամբողջությամբ պատրաստեց
Սաթի Ավագյանը։

admin

About admin

Թողնել մեկնաբանություն

Appelle nous