Լենդինգ էջ․ 7 քայլ և բազմապատկված վաճառքներ

30/05/2022 Կայքի ստեղծում
լենդինգ էջի ստեծղծում և առաջխաղացումnbsp| WEBSTART



Ի՞նչ է լենդինգ էջը

Լենդինգը (Landing Page) կայքի տեսակ է, որը ստեղծվում է կոնկրետ նպատակով՝  պրոդուկտի կամ ծառայության մասին ինֆորմացիա տրամադրելու և վաճառք ապահովելու համար։ Այն, հիմնականում, ստեղծում են ժամանակավոր։


Ե՞րբ պատվիրել լենդինգ էջ

Հարկավոր է ունենալ բիզնես և ինչ-որ առաջարկ։ Օրինակ՝ մոտակա իվենթի, ակցիայի կամ նոր պրոդուկտի մասին մարդկանց տեղեկացնելու համար։
Եվ ուրեմն, կան մի քանի հստակ կանոններ, որոնց հետևելով, էջը կդարձնեք ավելի ուշագրավ և հիշվող։



Ինչպե՞ս ստեղծել արդյունավետ լենդինգ էջ

Իր մարքեթինգային նպատակին ծառայող լենդինգ էջ ստեղծելու համար հարկավոր է հետևել հետևյալ ցուցումներին։


1․ Հստակ կառուցվածք

Գաղտնիք չէ, որ այսօր ցանկացած օգտատեր նախ սքանավորում է էջն իր ուղեղում, այնուհետև ենթագիտակցորեն որոշում՝ շարունակել կարդալ, թե՝ ոչ։
Նա պետք է տեսնի վերնագիրը, գրավիչ առաջարկն ու սկսի մանրամասն կարդալ ամբողջ էջը։ Հայացքով անցնելով ենթավերնագրերով, օգտատերը պետք է պատկերացում կազմի, թե ինչի մասին է առաջարկը։

2․ Գույներ ու տառատեսակներ

Ուշագրավ՝ չի նշանակում ճչացող։ Տառատեսակները պետք է շատ և տարբեր չլինեն, եթե չկա դրա համար արդարացված պատճառ, իսկ գույները՝ միմյանց և տառերի հետ համահունչ։

3․ Նկարներ

Եթե օգտագործվում են լայվ նկարներ, ապա հարկավոր է թե՛ գունային գամմայով, թե՛ դիզայնով համապատասխանեցնել դրանք ամբողջ լենդինգ էջի ոճին և ընկերության բրենդինգին։ Կարևոր է լինել ճանաչելի և տարբերվող։

4․ Անիմացիա

Եթե լենդինգ էջի առանձին դետալներ շարժվում են, դա է՛լ ավելի դինամիկ և ընթեռնելի է դարձնում քոնթենը։ Սակայն այստեղ ևս հակառակ էֆեկտը ստանալու վտանգ կա․ հարկավոր է գործին մոտենալ մասնագիտորեն, որպեսզի պոտենցիալ հաճախորդի ուշադրությունը սևեռեք այնտեղ, որտեղ պետք է, այլ ոչ թե վանեք նրան։

5․ User-friendly ինտերֆեյս

Թվային ոլորտում ստեղծարար նորարարությունները ողջունելի են, բայց օգտատերերի համար անտեսանելի օրինաչափություն կա, որը խախտելը շատ վտանգավոր է և սպառնում է չհասկացվել մարդկանց մեծամասնության կողմից։ Օրինակ, եթե ֆիրմային լոգոտիպի հրահանգը տանի դեպի պատվերի (չեքաութ) բաժին։ Հարկավոր չէ հեծանիվ հորինել․ կան օրենքներ, որոնց խախտելը կխագարի բիզնեսին։
Ժամանակի ընթացքում, հնարավոր է բոլորը սովորեն նոր ոճին, սակայն չենք մոռանում, որ լենդինգ էջը, հիմնականում, ժամանակավոր բնույթ է կրում։

6․ Այս ամենի հետ պետք է հիշել, որ լենդինգը կայք է և SEO օպտիմիզացիայի կարիք ունի․ դրա մասին պետք է հիշել երբ դեռ էջն իր դիզայնով միայն template է և չի դարձել պատրաստի կայք։ Իսկ դա նշանակում է, որ որոնումներ, համեմատություններ, ուսումնասիրություններ հարկավոր է իրականացնել դեռ նախապատրաստական փուլում։

Կայքը պետք է ստեղծել՝ SEO առաջխաղացման պլանը մտքում։

7․ Հստակ գործողության կոչ (Call To Action)

Կարևոր է շփոթության մեջ չգցել օգտատերերին։ Գործողության կոչը ցանկալի է լինի մեկ հատ և (հիմնականում) վերջում։ Մի քանի հրահանգ մի էջի վրա (օրինակ՝ պատվիրել ապրանքատեսակ և նվիրաբերել գումար) ցանկալի չէ օգտագործել պարզ պատճառով՝ օգտատերը լավագույն դեպքում դրանցից մեկն է ընտրելու։ Հիմնականում, շփոթության մեջ ընկնելով, ոչ մի գործողություն չի էլ կատարում։
Կան նաև բացառություններ, երբ օգտատերը չի իրականացնում մի հրահանգը, սակայն հաջորդ առաաջարկն իրեն ավելի համապատասխան է։ Այս դեպքում առաջարկները պարզապես տարբեր լսարանների համար են։ Իհարկե, այս պարագայում ևս գուշությունը չի խանգարի։

Այսպես կարելի է երկար շարունակել, սրանք գլխավոր կետերն են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել բիզնեսի համար լենդինգ էջ պատվիրելիս։

Հիշենք նաև, որ ցանկացած կանոն կարելի է խախտել, եթե կա հիմնավորված պատճառ և փորձված ձև դա անելու։ Տեսեք նման քեյսեր մեր պորտֆոլիոյում։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });