Կայքերի պատրաստում. Դոմեյն և հոսթինգ

22/06/2022 Կայքի ստեղծում
Որակյալ կայքերի պատրաստում դոմեյն և հոսթինգnbsp| WEBSTART


Բազմիցս խոսվել է, թե որքան կարևոր է web կայքերի պատրաստում ծառայության մեջ փուլ առ փուլ և մանրամասն իրականացնել բոլոր աշխատանքները։ Եթե ունես գործող բիզնես, որի ճանաչումն ընդլայնելու կարիք կա, ապա առաջին լուծումն օնլայն հարթակ մուտք գործելն է։ Դրա համար նախ պետք է ընտրել կայքի նպատակը, դիզայնը և ֆունկցիոնալը։ Այս տեղեկությունները, ինչպես նաև ընկերության անունն իմանալը կօգնեն չսխալվել կայքի դոմեյն և հոսթինգ ընտրելիս։
Եթե հակիրճ բացատրենք, ապա դոմեյնը կայքի անունն է՝ հասցեն, իսկ հոսթինգն այն «վայրը», որտեղ կայքը տեղակայված է։

Որպեսզի ընտրես, թե կոնկրետ որ հոսթինգով է քեզ հարկավոր աշխատել՝ կարող ես ծանոթանալ մեր բլոգի հետևյալ նյութին, որտեղ մանրամասն նշել ենք հոսթինգի տեսակների և նշանակության մասին։

Կայք պատրաստելու առաջին փուլը սովորաբար լինում է այն գրանցելը։ Սակայն բրենդինգի մեջ դա վերջին քայլերից է։ Կարևոր է գնել և զբաղեցնել դոմեյնը, անգամ եթե այդ պահին քեզ չի հետաքրքրում հետագայում վեբ կայքի ստեղծման հարցը։ Հակառակ դեպքում հնարավոր է այն զբաղեցված լինի ուրիշ ընկերության կողմից։ Դոմեյնի և հոսթինգի մասին մտածել պետք է բրենդինգի և անգամ ընկերության անուն մտածելու փուլում։ Մտածելուն զուգահեռ նաև փնտրել, թե ազատ է արդյոք տվյալ դոմեյնը։ Իսկ հոսթինգ գնել հնարավոր է նաև կայքի ստեղծումից հետո, երբ այն վերջնական պատրաստ է։


Նշված երկու ծառայություններն էլ վճարովի են, անվճար դոմեյն կամ հոսթինգ կարող է լինել միայն մի որոշ շրջան։ Օրինակ՝ 14 օր փորձնական հոսթինգի տրամադրում ինչ-որ պրովայդերի կողմից, որից հետո կկարողանաս հստակ որոշում կայացնել՝ գնել այն, թե ոչ։

Ինչպե՞ս գրանցել դոմեյն


Եթե արդեն գիտես, թե որտեղից գնել դոմեյն, ապա սպասվող միակ հնարավոր բարդությունը, որ կարող է ծագել՝ դոմեյնի գրանցման պրոցեսն է։
Քանի որ, Webstart Digital Group-ը հանդիսանում է reg.ru-ի գործընկեր, կից մանրամասն կներկայացնենք գրանցման պրոցեսը հենց այդ հոսթինգի օրինակով։

Այստեղ ամեն ինչ հեշտ է, կա համանուն բաժին, ուր մուտք գործելուց հետո կարող ես ընտրել, թե որ բաժնում է տեղակայվելու անունը և, հետևաբար, ինչ վերջավորություն է այն ունենալու։





Հաճախ, դոմեյնի արժեքը կախված է նրա գրանցման և տեղակայման վայրից։

Դոմեյնների տեղակայումը լինում է ազգային, միջազգային և թեմատիկ։ Կախված բիզնեսի գրաված շուկայից՝ կարող ես ընտրել այդ ենթատեսակներից մեկը։

Այնուհետև պետք է ընտրել վստահելի հոսթինգ, որը կապահովի կայքիդ հետագա անխափան աշխատանքը։


Հոսթինգի մասին

Հոսթինգների մեջ ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է հաշվի առնել որոշ նրբություններ։ Դրանք ըստ կայքի տեսակի տարբեր են լինում։ Կախված վեբ կայքի ծավալից, էջերի քանակից, տեսակից (e-commerce, այցեքարտ, լենդինգ, պորտալ և այլն), հոսթինգի առաջ դրվում են տարբեր պահանջներ։

Օրինակ, Reg.ru-ից օգտվելու դեպքում ինքնաբերաբար լուծվում են այդ բոլոր խնդիրները, քանի որ այն տրամադրում է հոսթինգ ցանկցած ծավալի և բարդության կայքերի համար և մի հոսթինգին կարելի է կցել 7-ից ավել կայք։ Կան նաև այլ հարթակներ, որոնք առաջարկում են այլընտրանքային տարբերակներ կայքերի համար, սակայն քիչ հնարավորություններ տրամադրելը հաճախ նշանակում է ավելի մեծ ռիսկեր՝ անվտանգության առումով։ Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս օգտվել այնպիսի կազմակերպության ծառայություններից, որոնք տրամադրում են լայն հնարավորություններ և շատ ռեսուրսներ։

Հոսթինգի գներին ծանոթանալու համար անցիր հղմամբ, իսկ Webstart-ից Reg.ru-ի բոլոր ծառայությունների համար հատուկ 5% զեղչ ստանալու համար՝ գրանցման ժամանակ մուտքագրիր 8A12-075B-FBA3-8013 պրոմոկոդը։

Վեբ կայքերի պատրատման, հոսթինգի, դոմեյնի և ցանկացած այլ նման հարցերի դեպքում կարող ես կապ հաստատել մեզ հետ։ Մեր մասնագետները սիրով կօգնեն և կտրամադրեն անհրաժեշտ ինֆորմացիան։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });