fbpx

Ինչպե՞ս սովորել ծրագրավորում. Full-stack ծրագրավորողին անհրաժեշտ 2 լեզուները

13/06/2022
կայքերի ստեղծման գլխավոր լեզուներըnbsp| WEBSTART

*այս նյութում խոսելու ենք այն մասին, թե ինչ լեզուներ է պետք սովորել ծրագրավորող դառնալու համար


Կայքերի ստեղծման ոլորտում մասնագիտության ընտրության վերաբերյալ վերջերս այդքան շատ հանդիպող հարցումներից գրեթե բոլորը գլխավորում է full-stack ծրագրավորումը։ Պատճառն, իհարկե, խոստացվող բարձր աշխատավարձները և ընձեռվող այլ կորպորատիվ հնարավորություններն ու առավելություններն են։ Սակայն չնայած այս ինֆորմացիային, հայաստանյան ՏՏ ոլորտում միևնույն է լավ հայազգի մասնագետները մեծ պահանջարկ ունեն։ Իրականում, վերոնշյալ կորպորատիվ benefit-ները վերաբերվում են արդեն մեծ փորձ ունեցող մասնագետներին, որոնք երկար ժամանակ է աշխատում են և արդեն թիմեր են ղեկավարում, ինչպես նաև senior մակարդակի վրա տիրապետում են մի քանի լեզուների։

Webstart-ի back-end ծրագրավորող և թիմլիդ Սերգեյը կիսվում է իր փորձի վրա հիմնված դիտարկումներով, որոնք կօգնեն կողմնորոշվել ծրագրավորման լեզուների ընտրության հարցում, եթե սկսնակ ես։

Սերգեյը սովորել է և’ front-end, և’ back-end ծրագրավորում՝ հասկանալու համար, թե որ մասնագիտացումն է իրեն ավելի հոգեհարազատ։ Դա էլ իր հերթին իրեն շատ է օգնել թիմլիդի գործում։ Նա վստահ է, որ պետք է հասկանալ բոլոր պրոցեսները, որպեսզի ստացվի թիմի աշխատանքն ավելի անդյունավետ կառավարարել և ճիշտ գնահատել ժամկետները։

Ծրագրավորում սովորելու համար համապատասխան դասըթացներն ավարտելը դեռ ճանապարհի սկիզբն է։ Վեբ կայքերի ստեղծման մեջ մասնագիտանալու համար, ըստ Սերգեյի, հարկավոր է իմանալ 2 գլխավոր լեզուները։ «Գլխավոր պայմանն է, որ իմանաս HTML և CSS։ Այդ դեպքում կարող ես ինքնուրույն ստեղծել ամենատարբեր կայքեր։ Սակայն չնայած նրան, որ փաստացի հնարավոր է իրականացնել web ծրագրավորում HTML և CSS լեզուներով՝ առանց ոչ մի ֆունկցիոնալի, դա ոչ մասնագիտական մոտեցում է։ Նշված երկուսը հարկավոր են կայքի հիմքը ստեղծելու համար, բայց չեն կարող փոխարինել back-end ծրագրավորողին»,- ավելացնում է Սերգեյը։

Եթե նշված առաջին պատնեշը հաղթահարված է և արդեն տիրապետում ես այս ամենին, ապա ժամանակն է ձեռնամուխ լինել ծրագրավորողին անհրաժեշտ 2 լեզուների ուսումնասիրությանը։

  1. JavaScript

Javascript ծրագրավորումը կայքերի ստեղծման մեջ կարևորագույնն է։ Այս լեզուն ամենամեծ պահանջարկն ունի այսօր թվային աշխարհում։ Այն նաև արդարացիորեն կոչում են ծրագրավորման թագավոր։ Ըստ Սերգեյի, յուրաքանչյուր ծրագրավորող պիտի իմանա այն, քանի որ JS-ը front-end ծրագրավորման լոգիկան է։ Շնորհիվ NodeJS-ի, այն համատեղելի է ցանկացած բրաուզերի և սերվերի հետ։ Վերջինս կարող է լիիրավ համարվել վեբ սերվեր։ Ըստ Սերգեյի, այն «վեբ դռնապանի» դեր է կատարում, քանի որ ցանկացած գործառույթ NodeJS-ի միջոցով է կատարվում։

Այժմ վերադառնանք JavaScript-ին։ Այն նաև հնարավորություն է տալիս հեշտորեն ավտոմատացնել կայքի վրա հետագա աշխատանքը՝ պլագինների ինտեգրացիայի միջոցով։ Իսկ շնորհիվ համաշխարհային լայն տարածմանը՝ JavaScript-ով կայքի ստեղծումը նաև շատ հարմար է, քանի որ գրեթե ցանկացած հարցի պատասխան արդեն կա։ Ի ուրախություն սկսնակների՝ օգնելու պատրաստակամ JS ծրագրավորորղների համայնքն ամբողջ աշխարհում բավականին մեծ է։

  1. PHP


JS-ի հնարավորություններն ընդգծելուց հետո Սերգեյը հարկ է համարում իր համար ամենահոգեհարազատ բեքէնդ հատվածին ևս անդրադառնալ։ Ըստ տարբեր վիճակագրությունների, վերջին ժամանակաշրջանում CMS-ներով կայքերի ստեղծումն՝ էժան լինելու շնորհիվ ամենապահանջվածն է հատկապես հայաստանյան շուկայում։ Այդ պատճառով սկսնակ ծրագրավորողին կարևոր է իմանալ, որ PHP ծրագրավորումը հիմք է հանդիսանում գրեթե ցանկացած Content Management System-ի և Framework-ի համար, այդ թվում նաև Սերգեյի սիրելի Laravel-ի։ Հարկ է նշել նաև, որ PHP-ն օգտագործվում է միայն web ծրագրավորման մեջ։ Արհեստական բանականություն ստեղծելու համար պետք է սովորել այլ լեզուներ։

Ահա թե ինչ կարող ես անել PHP-ով՝

  • Փոփոխել տվյալների բազայի ամբողջ ինֆորմացիան
  • Ստեղծել դինամիկ բովանդակություն
  • Ուղարկել և ստանալ Cookie ֆայլեր
  • Օգտատերերի մասին տեղեկություն հավաքագրել ֆորմաների միջոցով
  • Տվյալներ կոդավորել՝ օգտատիրոջ անձնական տվյալների ապահովության համար
  • Ստեղծել PDF, XML, Flash և այլ ֆորմատի ֆայլեր, բացի տարածված HTML-ից

Այս երկու լեզուները, ըստ Սերգեյի, ոլորտի հիմքային գիտելիքներն են, առանց որոնց չես կարող դառնալ լավ մասնագետ։ Նա շեշտում է, որ սկսնակ full-stack ծրագրավորող դառնալու համար բավական է իմանալ այս լեզուները, բայց հետագա մասնագիտական աճն ապահովում է ինքնակրթությունն ու զարգացումը։

Օրինակ, որպեսզի կայքին և դրա առանձին էջերին կարողնաս ավելացնել անիմացիաներ, պետք է նախ ճիշտ ընտրություն կատարել CSS-ն և JS անիմացիայի միջև։ Եվ սա դեռ մի փոքր մասն է բոլոր այն հնարավորությունների, որոնք ընձեռում է ծրագրավորման մեջ մասնագիտանալը։ Մենք գիտենք, որ հատկապես սկսնակ մասնագետներին հաճախ ոլորտի հենց հայալեզու քոնթենթ է հարկավոր լինում և փորձում ենք հնարավորինս լրացնել այդ բացը։ Այս և այլ մասնագիտական նյութերին կարող ես ծանոթանալ կարդալով մեր բլոգում ներկայացված նյութերը։ Իսկ այլ մանրամասներ ճշտելու համար ուրախ կլինենք, եթե որոշես կապ հաստատել մեզ հետ։