fbpx

Error 404: Page not found. Ի՞նչ է դա նշանակում

11/07/2022
ինչ է 404 Error page not found սխալըnbsp| WEBSTART

Բոլորին բարկացնող, շատերի համար անհասկանալի, արդեն մեմ դարձած այս թիվը հաստատ քեզ էլ է հանդիպել։ Երբևէ մտածե՞լ ես, թե դա ինչ է։ Error 404 -ը սխալ է վեբ կայքի այն էջի վրա, ուր ցանկանում ես մուտք գործել։ Նշանակում է, որ այդ էջը չկա կամ ինչ-ինչ պատճառներով չի գտնվել և, հետևաբար, չի կարող ցուցադրվել։

Այսօրվա մեր բլոգն այն մասին է, թե ինչ է 404-ը և ինչու պետք է ամեն կերպ խուսափել դրանից։

Ի՞նչ է error 404 not found

Բառացի թարգմանաբար նշանակում է «սխալ 404. գտնված չէ»։ Այսինքն՝ ինչ-որ բան սխալ է, գտնված չէ էջը կամ քոնթենթը։ Օրինակ Գուգլում գրվածքի ներքևի հատվածում նշված է լինում հնարավոր պատճառները և թե ինչ է կարելի անել։

Եթե օգտատեր ես



Ահա, թե ինչ կարող ես անել որպես օգտատեր, եթե հանդիպել ես տվյալ սխալին՝

1. Փորձել նորից բեռնել էջը (reload)
2. Ստուգել հղման ճշգրտությունը (միգուցե անցում կատարեկիս սիմվոլ է ջնջվել կամ ավելացել)
3. Ստուգել ինտերնետ կապի առկայությունը և/կամ դրա որակն ու արագությունը

Եթե վերոնշյալ կարգավորումները կարգին են, ապա խնդիրը կամ էջի բացակայության կամ վեբ սերվերի հետ կապի մեջ է։ Դրանք օգտատիոջ պատասխանատվության դաշտում չեն գտնվում և բացի մեկ քայլ հետ գնալը՝ ուրիշ ոչինչ անել հնարավոր չէ։

Եթե սկսնակ ծրագրավորող ես կամ SEO մասնագետ, ապա error 404 not found -ի հասցրած վնասները հետո երկար պիտի փորձես շտկել։ Այնպես որ, կարևոր է սկսած web կայքի պատրաստման փուլից այնպես պլանավորել աշխատանքը, որպեսզի նման սխալների հավանականությունը որքան հնարավոր է քիչ լինի

Error 404 page not found -ի հասցրած վնասները


Չնայած նրան, որ Google-ը պնդում է, որ 404-ը  «պաշտոնապես» սխալ չի համարվում, այն ազդում է ընդհանուր կայքի օպտիմիզացիայի վրա և, որպես կանոն, օգտատերերի այցելությունների թիվը նման կայք ավելի ցածր է լինում։ Օգտատերը, չգտնելով անհրաժեշտ ինֆորմացիան, հետ է վերադառնում որորնման համակարգ՝ գտնելու այն այլ կայքում։

Դե իսկ բիզնես կայքի դեպքում հետևանքներն անմիջապես արտացոլվում են ընկերության վաճառքների և եկամուտի վրա։

Պրոֆեսիոնալ մոտեցում կլինի՝ ունենալ կայք, որտեղ եթե անգամ կա նման սխալ, ապա արված է 404 page design և տանում է գլխավոր էջ։ Ահա թե ինչ լուծում ենք տվել այդ հարցին Webstart-ում՝





Ինչպե՞ս խուսափել error 404 -ից

Այս պարբերությունը կօգնի նախապես տեսնել և խուսափել 404 սխալից, որպեսզի  ստիպված չլինես հետագայում մասնագետներ փնտրել և ժամանակ տրամադրել դրանք ուղղելու վրա։

1. Ամեն օր ստուգել կայքի էջերը աուդիտով

2. Մի մոռացիր նոր էջերը կցել (submit) որոնողական համակարգերին

3. Redirect անել կամ հոսթինգից, կամ հենց կայքից

Բացատրենք։ Կայքերի ստեղծման և առաջխաղացման մեջ կարևոր է, որ ցանկացած հղում համապատասխանի էջի քոնթենթին և եթե ինչ-որ բան փոխվել է (օրինակ` մի բառ հղման մեջ), ապա պետք է բացել առանձին էջ, որտեղ կտեղադրվի համապատասխան քոնթենթը և «ցույց տալ», որ այդ քոնթենթն այն նախորդ էջինն է։ Այդ պրոցեսը կոչվում է 301 redirect։

Ինչպես տեսնում ենք կարևոր է հետևել կայքիդ «առողջությանը», որպեսզի այն հետագայում 404 -ի տեսքով անակնկալներ չբերի քեզ ու ընկերությանդ։ Կամ կարող ես հանձնարարել այդ աշխատանքը մասնագետներին։ Թե ով և ինչպես է զբաղվում գործի հենց այդ մասով, և ինչ արդյունքների կհասնես՝ կարող ես իմանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ։