fbpx

Ինչպե՞ս է վեբ դիզայնն ազդում քոնթենթ մարքեթինգի վրա

30/05/2020
web dizayni azdecutyuny kontent marketingi vranbsp| WEBSTART

Վստահ եմ, շատերդ կհիշեք հին ու բարի Dial up ինտերնետը։ Իսկ հիշու՞մ եք վեբ կայք բացելիս ինչ արագությամբ էին բացվում նկարները։ Հաճախ նույնիսկ տասը րոպե և ավել ժամանակ էր հարկավոր լինում այդ պարզ գործողությունը կատարելու համար։
Այդ հիշողությունները նոստալգիա են առաջացնում մեզ մոտ։ Իսկ հիմա պատկերացրեք նման բան մեր օրերում։ Իհարկե, երեք վայրկյանից ավել նման կայքում չէիք մնա։ Բանն այն է, որ ժամանակի ընթացում աճում են նաև օգտատերերի պահանջները, քանի որ այժմ վերջիններս ավելի իրազեկված են։

ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ կայքի թրաֆիքն ավելի շատ է լինում, եթե օգտատերը կարողանում է հեշտ գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան։ Իսկ եթե այնուամենայնիվ չգտավ, ապա գոնե հեշտ հետադարձ կապի հնարավորություն ունենա։

Օգտատերերի 2/3-ը նախընտրում են ինֆորմացիան փնտրել սմարթֆոնով, հետևաբար, կայքը պետք է ադապտացված լինի նաև տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսների համար։

Անցնենք վիզուալ մասին։ Եթե առաջ մենք գոհ էինք արդեն իսկ ներբեռնված նկարից,ապա ժամանակակից օգտատերերին (անկախ տարիքից) պետք է նաև լավ որակով,կայքի ընդհանուր կոնցեպտին համապատասխան ու ֆիրմային տարբերանշանովլուսանկար կամ վիդեո։ Ընդհարապես պարտադիր չէ լուսանկարիչ վարձել․ մենքձեզ այդ հարցում կօգնենք։ Մենք լավ որակի տեսանյութեր ներբեռնելու 5 անվճար կայքի տեղ գիտենք։

Հնարավոր է՝ նույնիսկ առանց այդ ամենին ուշադրություն դարձնելու ընկած լինեքգեղեցիկ վեբ դիզայնի «թակարդը»։ Ապա հիշեք, վերջին անգամ ե՞րբ եք մուտք գործելանտեղի ինտերնետային գովազդներով լի, վատ որակի նկարներով ուտառասխալներով կայք։ Հիշեցի՞ք։ Դե ասե՛ք, քանի վայրկյան հետո եք սեղմելետադարձի կոճակը։ Իսկ լավ UI/UX դիզայնն առհասարակ բացառում է նմանիրավիճակում հայտնվելը։ UI/UX դիզայնի վերաբերյալ 7 ամենակրեատիվ գրքերը ձեզ այդ հարցում օգնության կգան։

Մի շատ կարևոր կետ էլ կա։ Հարկավոր է նաև հետևել համաշխարհային տենդենցներին։ Գեղեցիկի ընկալումն ամենքի մոտ տարբեր է․ շատ հնարավոր է, որ ձեր և վեբ դիզայների ընկալումները ևս չհամընկնեն։ Սակայն, ինչպես նորաձևությունում, կերպարվեստում, ֆիլմարտադրության մեջ, այնպես էլ վեբ դիզայնում, կարևոր է հետևել ոլորտի նորարարություններին։ Չէ՞ որ նույնիսկ եթե ցանկանում եք խախտել կանոնները, ի վերջո պետք է ծանոթ լինեք դրանց։

Եվ իհարկե, կայքը պետք է իր տեսակի մեջ եզակի լինի։ Ինչը բացառում է ամեն տեսակ շաբլոնների օգտագործումը։ Այսօր, չլինելով ծրագրավորող, կարող եք ինքներդ նույնիսկ տարբերանշան ստեղծել կամ գնել այն արդեն պատրաստի վիճակում։ Այդպիսի շաբլոնների օգտագործումը, սակայն, ցածրացնում է կայքի օպտիմալացման (SEO) հնարավորությունը։ Նման կայքերի հանդիպելիս, դրանք նույնիսկ իրարից տարբերելը դժվար կլինի։ Այնտեղ ներկայացված ինֆորմացիան՝ առավել ևս։

Այժմ, եկեք իմի բերենք ամբողջ ինֆորմացիան։Ստացվում է, լավ վեբ կայքը բրենդային հագուստի պես է, այն պետք է օժտված լինի հետևյալ հատկանիշներով՝

  • Պետք է աչքին հաճելի լինի
  • Հեշտ լինի այն գտնել
  • Կարված (ստեղծված) լինի որակյալ մատերիալից՝ նկարներ, տարբերանշան, գեղեցիկ խոսք
  • Անվտանգ ու հարմար լինի կրելու (ինֆորմացիա փնտրելու) համար
  • Նորաձևության համաշխարհային միտումներին համապատասխան լինի կամ դրանք գրագետ խախտի
  • Լինի օրիգինալ, եզակի իր տեսակի մեջ

Եվ հիշեք, քմահաճ հաճախորդ լինելն ամոթ չէ, որակյալ ծառայություններ առաջարկող ընկերությունները սիրում են բարդ ու հետաքրքիր աշխատանքներ։