fbpx

To do list ամբողջական SEO-ի համար

13/05/2022
արդյունավետ առաջխաղացման քայլերըnbsp| WEBSTART


Երբ օպտիմիզացնում ես միայն տեքստը, կայքի մի որոշ հատված մնում է աննկատ Գուգլի, Յանդեքսի կամ այլ որոնողական համակարգի կողմից։ Անարդյունավետ SEO-ն հենց դա է։

Չէ՞ որ կայքի օպտիմիզացիան պիտի օգուտ տա, հակառակ դեպքում՝ իզուր են գործադրած բոլոր ջանքերը։ Այստեղ տեղին է «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսը։

Եթե հետևում ես մեր գրառումներին, ապա արդեն գիտես, թե ինչ է հարկավոր օպտիմիզացված կայք ունենալու համար։ Այժմ, մի փոքր ավելի մանրամասն քննարկենք քոնթենթն իր բոլոր ճյուղավորումներով։


Ի՞նչ անել, որ քոնթենթ օպտիմիզացիան արդյունավետ լինի


Արդյունավետ օպտիմիզացիան ամբողջական SEO-ն է։ Երբ գործի ենք դնում հնարավոր բոլոր լծակները։ Ի՞նչ ոենք տեսնում ցանկացած կայքում՝

  1. Տեքստ
  2. Նկարներ
  3. Անիմացիա (ըստ պահանջի)
  4. Տեսանյութեր (ըստ պահանջի)

Դե, տեքստի հետ ամեն ինչ պարզ է․ բանալի բառերը փրկում են իրավիճակը, քանի որ crawler-ներն ու spider-ները հենց տեքստի միջից են գտնում ազդանշաններ՝ կայքը թոփ հորիզոնականներ բարձրացնելու համար։

Իսկ ինչպե՞ս օպտիմիզացնել նկարները


Ինչպես նշեցինք, որոնողական համակարգերը ԴԵՌ հասկանում են միայն տեքստային ինֆորմացիան, այնպես որ պետք է ամբողջն իրենց բացատրել։

Դրա համար ստեղծվել են ալտ թեգերը (Alt Tag)՝ ալտ տեքստերով (alternate text)։
Դրանք տեքստային նկարագրություն են, թե ինչ կա նկարի մեջ։ Ցանկալի է ալտ թեգերում ևս ներառել բանալի բառեր։ Վերջիններս կայքի կոդի հատվածում են գրվում կամ ադմին պանելից և պետք է չկրկնվեն։

Վորդպրեսով ստեղծված կայքերի դեպքում դա շատ հեշտ է տեսնել՝





Ալտ տեքստերը նաև օգնում են կայքի դանդաղ բեռնվելու ժամանակ։ Այդ դեպքում նախքան նկարի երևալը, օգտատերը կարդում է նկարագրությունը։


Ի՞նչ անել, եթե ունես վիդեո քոնթենթ, որը ևս պետք է օպտիմիզացնել


Յութուբ օպտիմիզացիային դեռ կանդրադառնանք հաջորդ նյութերից մեկում, իսկ հիմա պարզենք, թե ինչ է հարկավոր video SEO-ի համար, երբ տեսանյութդ տեղադրված է հենց կայքում՝

  1. Վիդեոյի վերնագիրը
    Բանալի բառերով, էմոցիոնալ և ոչ քլիքբեյթային անուն է պետք մտածել, որը կգրավի թիրախային լսարանիդ։
  2. Նկարագրությունը
    Անպայման գրել բանալի բառերով և իմաստալից, սակայն ոչ շատ երկար բացատրություն, թե ինչի մասին է տեսանյութը։ Անհրաժեշտության դեպքում այդտեղ կարելի է ավելացնել նաև կոնտակտային տվյալներ։
  3. Երկարությունը
    Ստուգիր, թե քանի րոպեն կամ վայրկյանն է օպտիմալ քո լսարանի դեպքում, որպեսզի չզզվացնես երկար ու անիմաստ նյութերով և նրանք չլքեն կայքը։
  4. Գործողության կոչը
    Ներառիր այնպիսի Call To Action, որ ապահովես ցանկալի վաճառքդ։ Այսինքն, տեսանյութդ ծառայի իր նպատակին։
  5. Նյութի մետա վերնագիր և նկարագրություն
    Եթե այն բլոգփոստ է կարելի է նշել, որ ներսում կա տեսանյութ, իսկ միայն տեսանյութը, սովորաբար, չի ունենում մետա նկարագրություն, եթե առանձին էջում չի տեղադրված։


Համոզվեցինք, որ ճիշտ են «Content is a King!» Ասողները, այնպես որ, ուշադիր լինենք այսուհետ, որ մեր կայքերը լիարժեք օպտիմիզացիա արվեն։

Իսկ թե ինչու ենք այդքան վստահ նման խորհուրդներ տալիս՝ կարող ես տեսնել մեր պորտֆոլիոյում 😉