fbpx

6 անվճար գործիք օպտիմիզացված մետա նկարագրությունների համար

28/04/2022
մետաթեգերի անվճար գործիքներnbsp| WEBSTART

Առաջին տպավորությունը որոնողական համակարգում SEO-ի վրա ազդող կարևոր գործոններից մեկն է: Դրանք կայքիդ դուռն ու պատուհաններն են, դրսի պատերը, մաքուր շքամուտքը: Այն, ինչը երևում է դրսից և պիտի դրդի օգտատերերին մուտք գործել կայք։

Ի՞նչ են մետա վերնագիրն ու մետա նկարագրությունը


Դրանք կայքի HTML-ում տեղակայված թեգեր են, որոնք օգնում են հասկանալ, թե ինչի մասին է հենց տվյալ էջի քոնթենթը: Դա այն է, ինչ երևում է օգտատերերին SERP-ում: Երբ ինչ-որ բան Գուգլում կամ այլ համակարգում փնտրելիս տեսնում ենք ոչ միայն կայքերի հղումներն, այլ նաև հավելյալ տեղեկատվություն:

Ահա SERP-ում meta title, meta description-ների օրինակներ՝




Ո՞ր կայք մուտք կգործեիր 🙂


Ինչպե՞ս ճիշտ գրել մետա նկարագրությունները


Օպտիմիզացիայի համար ծառայող Meta Tag-երը գրելու հստակ կարգ ունեն: Դու չես կարող դրանք կիսով չափ օպտիմիզացնել: Անօգուտ կլինի:


Չօպտիմիզացված էջը Գուգլում ունի հետևյալ տեսքը՝




Ահա օպտիմիզացվածը՝


Իդեալական մետա վերնագիր ու նկարագրություն գրելու կանոնները


Չնայած այն բանի, որ Գուգլը նշում է, որ չկան մետա նկարագրություններ գրելու համար հստակ օրենքներ, այդուհանդերձ SEO մասնագետներն առանձնանցնում են մի քանի կանոն, որոնց հետևելը հաստատ չի խանգարի:

  1. Խուսափել keyword stuffing-ից
  2. Meta title և description-ի մեջ լինեն թարգեթ keyword-ներ՝ և՛ առաջնային, և՛ երկրորդային
  3. Ցանկալի է նկարագրությունը չգերազանցի 140-160 սիմվոլը
  4. Գործողության կոչ ավելացնել
  5. Չկրկնվել մրցակիցների հետ, որ կայքը չարգելափակվի SERP-ից (խուսափել duplicate content-ից)
  6. Խուսափել բոտի գեներացրած տեքստի նման նկարագրություններից (միայն բանալի բառեր, սխալ թարմանություն կամ առանց հոլովումների տեքստեր՝ որոնողական համակարգերի հավանությունը ստանալու համար)
  7. Տեղայնացնել, եթե լոկալ բիզնեսի հետ գործ ունեք (Օր.՝ լավագույն վարսահարդարը Երևանում)



6 անվճար գոծիք՝ օպտիմիզացված մետաներ գրելու համար


Նման գործիքները հիմնականում օգնում են տեսնել, թե ինչ տեսք կունենա տվյալ էջը որոնողական համակարգերում և չանցնել սիմվոլների օպտիմալ քանակը, բայց կան և ավելի հետաքրքիր տարբերակներ: Քեզ համար բերել ենք մի քանի անվճար գործիք՝ մետա թեգերի SEO օպտիմիզացիայի համար:

  1. Kaya Marketing
    Այստեղ դու ես հորինելու նկարագրությունները. գործիքը միայն preview-ն է ցուցադրում:
  2. Dashword
    Սա մետա թեգերի գեներատոր է: Գրում ես բանալի բառերն ու կայքի և էջի թեմատիկան ու տեսնում արդյունքը:
  1. SEO Minion
    Chrome-ի extension է, որն օգնում է ավտոմատացնել պարտադիր օրական SEO ստուգումները: Այս գործիքը նաև թույլ է տալիս տեսնել կայքի բոլոր կամ նշված էջերի Realtime SERP Preview-ն՝ մետաթեգերով:
  2. To the Web
    Գործիքը հնարավորություն է տալիս տեսնել մետաթեգերի ու նկարագրությունների երկարությունը նաև պիքսելներով: Ինչպես նաև տեսնել էջի mobile SERP-ը և բոլդով ընդգծել ցանկացած բառ, որը ցանկանում եք աչքի ընկնի որոնման արդյունքներում:
  3. Copy.ai
    Այս գործիքը և՛ գեներացնում է, և՛ օգնում օպտիմիզացնել նկարագրությունները՝ քո նշած բանալի բառերի և փոքրիկ նկարագրության հիման վրա:
  4. Higher Visibility
    Այս tool-ով տեսնում ես անգամ ապագա rich snippet-ը: Նաև օգնում է օպտիմիզացնել տեքստը՝ գրված փոքրիկ հուշումներով:


Նշելով այս ամենը, իհարկե չենք մոռանում, որ օգտատերը և գնորդը ՄԱՐԴ է: Հետևաբար, պետք է առավելագույնս բնական հնչել տեքստերում և այնպես ուշադրություն գրավել, որ բրենդի հանդեպ վստահությունը չկորի: