fbpx

5 խորհուրդ ՑԱՆԿԱՑԱԾ կայքի արագ աշխատելու համար

10/05/2022
ինչպես բարձրացնել կայքի արագությունըnbsp| WEBSTART

Պատկերացրու՝ մտնում ես կայք ու դաաաանդաղ բեռնվող նկարի կեսն ես տեսնում։ Ի՞նչ կանես։

Գրեթե յուրաքանչյուր օգտատեր նման իրավիճակում կայքից դուրս կգա և կվերադառնա Գուգլ կամ այլ որոնողական համակարգ՝ փնտրտուքները շարունակելու համար։ Ի՞նչ պիտի անի լավ SEO մասնագետը։ ԹՈՒՅԼ ՉՏԱ, ՈՐ ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ։

Դրա համար հարկավոր է բարելավել կայքի և էջերի արագությունը (pagespeed, site speed), որոնք նույն բանը չեն։

Կայքի արագությունն ամբողջական ցուցանիշ է, այն կախված է էջերի բեռնման արագությունից և դիտումների քանակից։

Էջի արագությունն արդեն կախված է ժամանակից, որի ընթացքում այն բեռնվում է։


Հիմա քայլ առ քայլ ասենք, թե ինչ է հարկավոր շատ արագ աշխատող կայք ունենալու համար

  1. Թեթևացնում ենք նկարները

    Սա նշանակում է, որ ցանկացած ֆորմատի ֆոտոները պետք է լինեն մինչև 300kb ծավալով՝ առանց որակի վրա էական ազդեցություն թողնելու։
    Դրա համար կան հատուկ գործիքներ՝ օնլայն և օֆֆլայն։

  2. Հանում ենք տեսանյութերը

    Ցանկալի է տեղադրել դրանք հղումներով՝ նախապես բեռնելով տեսանյութերը YouTube կամ այլ կայք։

  3. Օգտագործում ենք որքան հնարավոր է քիչ PNG

    Նման ֆայլերն օգնում են կայքում անիմացիա տեղադրել, սակայն նաև ծանրացնում են էջերի աշխատանքը։
    Այլընտրանքը SVG ֆորմատն է, որն ավելի լայն տարածում ունի։

  1. Փոքրացնում ենք JS և CSS ֆայլերը

    CSS ֆայլը պատասխանատու է կայքի վիզուալ բաղադրիչների համար։ Ըստ մեր ծրագրավորողների, դա կայքի մաշկն է։
    JS (JavaScript) ֆայլը կայքի մկանային համակարգին է նման։ Ապահովում է դրա ողջ ֆունկցիոնալը։

    Եվ որքան բարդ ու մեծ է կայքը, այնքան ավելի մեծ է վտանգը, որ նշվածները կլինեն ավելի ծավալուն և ծանր։ Բայց կան սահմանափակումներ։ Օրինակ, Վորդպրեսսով ստեղծված կայքում այդ ֆայլերը պիտի լինեն 15kb-ից ոչ ավել։
    Լուծումն այն է, որ գտնենք այդ ֆայլերն ավտոմատ փոքրացնող պլագիններ կամ գործիքներ, կամ փոքրացնենք դրանք «ձեռքով»։

  2. Ակտիվացնում ենք Lazy Loading ֆունկցիոնալը

    Օգտատերն անզեն աչքով չի նկատի, բայց դրա օգնությամբ է, որ բացվում է էջի այն հատվածը, որն այդ պահին բեռնվում է։ Հետևաբար, պրոցեսն ավելի արագ է ընթանում։


Իրականում, արագության վրա ազդող գործոններն ավելի շատ են և, հետևաբար, շատ են այն լավացնելու տարբերակները։ Մենք ներկայացրեցինք ամենատարածված բացթողումները։

Առհասարակ, կայքի բարձր դիրքերն ապահովելու համար հարկավոր է մի շարք գործողություններ ձեռնարկել, որոնք որոնողական համակարգերի արդյունավետ օպտիմիզացիայի գլխավոր ցուցանիշներն են։ Ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ կամ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան SEO-ի մասին մեր բլոգում։