Դիզայն Վեբ դիզայն

10 ժամանակակից միտումներ #Web #Design-ի մասին

Կայքը ձեր բիզնեսի դեմքն է և նոր հաճախորդներ ներգրավելու հիմնական միջոցը:

Օգտագործեք վեբ դիզայնի ամենավերջին միտումները: Ներգրավեք այցելուներ և դարձրեք նրանց մշտական հաճախորդներ:

  1. Վառ գույներ + պարզություն

    Բազմաթիվ ապրանքանիշեր են ձգտում լինել ավելի տեսանելի, քան իրենց մրցակիցները, այդ իսկ պատճառով վառ և համարձակ գույներ օգտագործումը կշարունակի լինել առաջատար կայքի ձևավորման մեջ։ Վառ և հագեցած գույները ուշադրություն են գրավում և շատ օնլայն-բրենդեր ակտիվորեն օգտվում են դրանից։
    Յուրաքանչյուր սպառող ցանկացած ժամանակակից կայքից ակնկալում է տեսնել դիզայնի համարձակ և գեղեցիկ լուծումներ։

  2. #Animations & #GIF

    Անիմացիաները ձեր ապրանքանիշին ոչ միայն գրավչություն են հաղորդում, այլև օգնում են արտահայտել նրա արժեքները և պատմում են նրա պատմության մասին` նոր և հետաքրքիր ձևաչափով:

  3. Պատկերներ տարածության մեջ

    Վառ տեսողական էֆեկտ է, որը կենտրոնացնում է օբյեկտի վրա: Ֆուտուրիզմը և մինիմալիզմը պատկերին տալիս են որոշակի թեթևություն: Այս միտումը պետք է օգտագործվի հիմնականում արտադրական ընկերությունների կողմից, որոնք ցանկանում են կենտրոնացնել իրենց արտադրանքի վրա:

  4. LineArt

    2020 թվականին գրաֆիկական դիզայնի բոլոր ոլորտներում բացարձակ հիթ: Եզրագծային գրաֆիկայի լաքոնիզմը և LineArt- ի ստեղծագործական նկարազարդումները կդարձնեն նմուշները ավելի մաքուր և ավելի պրոֆեսիոնալ:

  5. Եռաչափ գրաֆիկա / 3D շարժման էֆեկտներ

    3D- ը շուտով կդառնա գրաֆիկական և վեբ ձևավորման հիմնական աղբյուր: 2020-ին ակնկալում ենք նոր 3D ձևավորում ՝ ստատիկ, անիմացիոն և ինտերակտիվ

  6. Ձայնային ինտերֆեյս

    Ձայնային ինտերֆեյսը հնարավորություն է տալիս գրավել զբաղված լսարանի ուշադրությունը։

  7. Ստեղծեք արագ բեռնման տեսանելիություն

    Դուք կարող եք ցույց տալ %-ային առաջընթաց: Կամ այն հնարքը, որի ժամանակ էջը բեռնում է փուլ առ փուլ, այսինքն երբ պատկերը աստճանաբար է պարզ դառնում։ Այցելուները տեսնում են, որ գործողությունը սկսվել է և չեն շտապում փակել էջը:

  8. Գեներացնող դիզայն

    Գույնը և ձևը խառնելը թույլ է տալիս հասնել յուրօրինակ ներկայացման և բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։

  9. Doodles (ձեռքով նկարազարդումներ)

    Ձեռքով նկարած կամ ուղակի առանձին տարրերը եզակիություն են հաղորդում բրենդին: Այս նկարները չեն պահանջում գծերի հավասարեցում ինչի պատճառով արդյունքը ավելի բնական տեսք է ստանում:

  10. Ավելացրեք «Մեր մասին խոսում են» բլոկը

    Այս բլոկը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը և ավելի ու ավելի է հաճախ է հայտնվում կայքերում: Այն մեծացնում է վստահությունը ձեր և ձեր ապրանքանիշի նկատմամբ:

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց քոփիրայթեր
Լյուսի Ոսկանյանը

Վեբ դիզայն

Գույների հոգեբանությունը կայքի ձևավորման մեջ

Գույների ճիշտ ընտրությունը կարող է դիրքավորման շատ արդյունավետ գործիք հանդիսանալ։ Գույները ուղղակիորեն ազդում են կայքի այցելուի ենթագիտակցության վրա, իսկ ճիշտ օգտագործվելու դեպքում, վստահություն են առաջացնում և դրական վերաբերմունք ձևավորում ապրանքի նկատմամբ, այդպիսով դրդում են գնումներ կատարել:

Գույները և դրանց ընկալման հոգեբանական բնութագրերը

Գույնի ընկալումը միանշանակ չէ: Թե ինչպես է մարդը նույն գույնի վրա արձագանքում, կախված է շատ գործոններից ՝ բնակության վայր, մշակութային բնութագրեր, կրոնական պատկանելիություն, տարիք, անգամ տվյալ պահին հուզական վիճակ և տրամադրություն:
Բայց կայքի համար գույն ընտրելուց առաջ դուք պետք է ուսումնասիրեք յուրաքանչյուր գույնին բնորոշ ասոցիացիաները, որոնք մարդկանց մեծամասնության մոտ նույնն են:

Կարմիրը` ասոցացվում է ագրեսիայի, ուժի, կրքի, սիրո հետ: Ուշադրություն է գրավում, առաջացնում է անհանգստության և վտանգի զգացողություն:

Նարնջագույն` ասոցացվում է երիտասարդության, ընկերասիրության, դրական, պայծառ հույզերի, էներգիայի հետ: Արթնացնում է ստեղծագործելու ցանկություն։

Դեղին` ուրախության, մանկության, երջանկության գույն: Երբեմն կապվում է համերաշխության և հեղինակության հետ:

Կանաչ` ասոցացվում է առողջության, բնության, զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության և ֆինանսների հետ:

Կապույտ՝ այս գույնի ընտրությունը վեբ կայքի ձևավորման համար արդարացված կլինի, եթե ձեզ հարկավոր է ձեռք բերել օգտատիրոջ վստահությունը, նրան հանգստություն ներշնչել, հուսալիության զգացում առաջացնել և համոզել ձեր պրոֆեսիոնալիզմի մեջ:

Մանուշակագույն՝ շքեղության, բարդության, ընտրողականության գույն: Ասոցացվում է սիրավեպի, միստիցիզմի, առեղծվածի հետ:

Սպիտակ՝ մաքուրություն, տարածություն, ազատություն, բարություն: Այս գույնը հաճախ օգտագործվում է որպես ֆոն կայքերի ձևավորման մեջ: Այն օպտիմալ լուծում է առցանց խանութների համար, քանի որ այն թույլ է տալիս կենտրոնանալ ապրանքների վրա: Օգտագործվում է գերժամանակակից մինիմալիստական ձևավորում ստեղծելու համար:

Սև՝ նրբություն, լարվածություն, գերիշխանություն, մինիմալիզմ: Պետք է զգույշ լինեք այս գույնի հետ: Այն կարող է ուրախացնել օգտագործողին մինիմալիզմի և շքեղության համադրությամբ սակայն կարող է նաև առաջացնել բացասական արձագանք։

Քանի՞ գույն է անհրաժեշտ ընտրել կայքի ձևավորման համար

Շատ գույներ պարունակող կայքը դժվար է ընկալվում, իսկ շատ քիչ գույների օգտագործման արդյունքում կայքը կարող է միօրինակ տեսք ունենալ։ Այդ իսկ պատճառով ամենաօպտիմալ տարբերակը 3-4 գույնն է՝ հիմնական, լրացուցիչ, ֆոնային և շեշտադրող։

Լյուսի Ոսկանյան

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց քոփիրայթեր
Լյուսի Ոսկանյանը