Profex.am բեռնափոխադրման կայքի պատրաստում
Իսկ դու ապահովագրե՞լ ես ձեր բինզեսը հաքերների հարձակումներից։ Գիտե՞ս ինչպես է դա արվում։ Բանն այն է, որ վեբ կայք պատվիրելիս շատերս ուշադրություն ենք դարձնում միայն պատրաստելու ժամանակին և գնին։ Սակայն միշտ չէ, որ կարճ ժամանակում պատրաստված կայքն անվտանգ է։ Շաբլոններով կայքերը բոլորն ունենում են նույն թերությունը, որը, բնականաբար, հաքերներին ավելի հեշտ է գտնել։
Ի՞նչ ենք մենք առաջարկում։
Բոլորիս քաջ հայտնիի CMS-ներին ավելի անվտանգ այլընտրանք։ Դրանցից է, օրինակ, Laravel framework-ը։
Բեռնափոխադրումների այս կայքի մասին խոսելիս պետք է նշել, որ այն պատրաստված է Laravel-ով։ Հիմա խոսենք այդ framework-ի մասին։
Այն իրենից ներկայացնում է PHP-ով կայքի պատրաստման տեխնոլոգիա, իսկ դա նշանակում է, որ դուք ազատ եք պատվիրել ցանկացած բարդության կայք՝ ամենախելահեղ դիզայներական լուծումներով, տարբեր CRM համակարգեր և այլն։
Հիշու՞մ ես ինչպես էիր կայքում պլագիններ կամ մոդուլներ ավելացնելով երազում, որ դրանից չտուժի դրա աշխատանքի արագությունը։ Լարավելն ազատում է ձեզ այդ խնդրից։ Այս ֆրեյմվորքով աշխատելու համար պետք է ծրագրավորող լինել։