fbpx

Լոգոտիպի պատրաստում DAO ընկերության համար

08/03/2022
Լոգոտիպի պատրաստում DAO ընկերության համարnbsp| WEBSTART

Ֆիրմային ոճ (corporate identity) ունեցող ցանկացած ընկերություն անհամեմատ ավելի մրցունակ է հենց ճանաչելիության հաշվին։ Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին առանց բառերի։

Եվ այսպես, ձեր կազմակերպությանը պետք չէ ֆիրմային ոճ, եթե այն արդեն ունի՝

Ապրանքանիշ

Լոգոտիպ

Ֆիրմային կարգախոսՖիրմային գույն(եր)

Ֆիրմային տառատեսակ(ներ) (շրիֆտ)

Ձեզ այն պետք չէ, քանի որ դուք արդեն այն ունեք։ Եթե իհարկե նշված բոլոր էլեմենտները մտածված ու միմյանց հետ ոխկապակցված են։ Շատ կարևոր է, որ դրանցից ոչ մեկը չհակասի կազմակերպության փիլիսոփայությանը։

Dao ընկերության լոգոտիպի դիզայնը արվել է լոգոյի պատրաստման կանոններին համապատասխան՝ հիշվող և յուրօրինակ՝ առանց արմատներից հեռանալու։ Տարբեր բիզնեսների համար տարբեր լոգոտիպեր են հարկավոր և տարբեր մոտեցումներ։ ԱՆդրադառնանք դրանց։

Սկսնակ բիզնեսմենի առջև ֆինանսական շատ խնդիրնեն են ծառանում, և խելամիտ կլինի անիմաստ ծախսերից զերծ մնալ։ Իսկ ի՞նչ եք կարծում, պե՞տք է արդյոք թերագնահատել թվային աշխարհի դերը յուրաքանչյուրիս կյանքում։

Փորձեք հիշել, երբ ձեզ պատմում են ինչ-որ ընկերության մասին, ի՞նչ եք անում առաջին հերթին։ Այո՛, փնտրում եք այն համացանցում։

Եթե բիզնեսդ դեռ չունի վեբ կայք, ապա օգնության կգան սոցիալական ցանցերը (facebook, instagram)։ Սակայն նույնիսկ այդ հարթակում, բազմաթիվ բիզնես էջեր ունեն իրենց լոգոտիպն, ինչը միանշանակ դիտվում է որպես առավելություն բոլոր օգտատերերի կողմից։

Մի գաղտնիք կա՝ սկսնակ բիզնեսի դեպքում ավելի հեշտ է ստեղծել ճիշտ ասոցիացիաներ լոգոտիպի միջոցով։

Իսկ եթե քո բիզնեսը շահութաբեր է, բայց թվային հարթակում չունեք «սեփական տարածությունն» ու «դեմքը» (վեբ կայքն ու լոգոտիպը), ապա պարզապես պատկերացրու, թե ինչքան պոտենցիալ հաճախորդ եք կորցնում ամեն ամիս։ Միայն մտածեք՝ աշխարհում այս պահին համացանցից օգտվում է 4,6 միլիարդից ավել մարդ։ Եվ այդ թիվն օրեցօր աճում է։

 

Webstart Digital Group-ն առաջարկում է կայքերի ստեղծում, մշակում, SEO առաջխաղացում, թվային մարքեթինգ, SMM, PPC, Targeting, Google My Business առաջխաղացում ծառայություններ, ինչպես նաև փաթեթային լուծումներ՝ շահավետ առաջարկներով և ճկուն զեղչային համակարգով՝ մշտական հաճախորդների համար։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։