fbpx

Ծրագրավորում երեխաների համար. Ինչի՞ց և ե՞րբ սկսել

02/08/2022
Ծրագրավորում երեխաների համարnbsp| WEBSTART

«Ես չեմ ստիպի, որ իմ երեխաները դառնան իմ ուզած մասնագետը, նրանք կկարողանան ընտրել այն ծրագրավորման լեզուն, որը ցանկանան» 😀

Ծնողներ, երբևէ նման մտքեր ունեցե՞լ եք։ Որպեսզի երեխաները հետագայում զբաղվեն իրենց սիրելի գործով, կարևոր է հետևել նրանց հակումներին՝ ինչ են սիրում, ինչպես են լուծում տալիս այս կամ այն հարցին։ Դա կարող է վերաբերվել հասարակ կենցաղային իրավիճակներին և երևալ դեռ վաղ տարիքից։

Այս նյութում կուսումնասիրենք, թե ինչ կարող ես անել հասկանալու համար երեխայիդ հետաքրքրությունները, մինչև ծրագրավորման դպրոցներ փնտրելու գործընթացին ձեռնամուխ լինելը։

Ծրագրավորման դասընթացներ երեխաների համար

Այսօր վաղ տարիքից համակարգչի հանդեպ հետաքրքություն ցուցաբերելը դեռ չի վկայում այն մասին, որ երեխան կայքերի ստեղծում է ցանկանում ուսումնասիրել։ Ծրագրավորումը մտավոր ունակությունների, բնավորության որոշակի գծերի և ստացած գիտելիքների ճիշտ և տեղին գործածումն է։ Եթե ցանկանում ես, որ երեխադ ստանա անհրաժեշտ գիտելիքները, ապա նախ պետք է փնտրես ծրագրավորման դպրոցն ըստ տարիքի՝ նախադպրոցական կամ դպրոցական։

Բացի դա, կարող ես նաև խաղեր ներբեռնել, որոնք օգնում են զարգացնել մաթեմատիկական և ալգորիթմային մտածողությունը։

Խաղեր ապագա ծրագրավորողների համար


Որպեսզի երեխադ հեռախոսի մոտ անցկացրած ժամանակ անգամ աննկատ իր համար սովորի ծրագրավորում, համակարգչային խաղերի ստեղծման հիմունքները, ծրագրավորման լեզուները, փորձիր այս խաղերի հանդեպ հետաքրքրություն առաջացնել նրա մոտ։ Այո, այս բոլոր խաղերն իրականում ծրագրավորում են սովորեցնում երեխային, ով շուտով կկարողանա ստեղծել իր պերսոնաժները, կոդավորել և պարզ խնդիրներ լուծել։
Նման խաղերը բաժանվում են ըստ տարիքային խմբերի։


Նախադպրոցականներին՝


Դպրոցականներին՝



Կա նաև մեկ այլ ոլորտ, որը սերտ կապակված է ծրագրավորման հետ։ Դա ռոբոտաշինությունն է։ Հետաքրքրասեր փոքրիկներին հեշտ է գրավել տեխնիկա քանդել-հավաքելով։ Սակայն ի՞նչ անել դրանից հետո։

Ռոբոտաշինություն երեխաների համար

Ռոբոտաշինության դասընթացներ Հայաստանում իրականացնում է մի քանի ընկերություն, այդ թվում Թումո ստեղծարար կենտրոնն ու Astronaut դպրոցը։ Վերջերս երեխաներին շատ հետաքրքիր է ստեղծել ԱԹՍ-եր և ամենատարբեր պրոյեկտները։ Այս ուղղությունը, բարեբախտաբար, գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում։ Արդյունավետ միջոց է երեխային շատ վաղ տարիքից ծանոթացնել Lego-ի հետ և, հետևելով նրա հետաքրքրություններին՝ արագ կկողմնորոշվեք, արդյոք նա ապագա ծրագրավորող է, թե ոչ։ Այնուհետև արդեն պետք է տանել նրան հատուկ կենտրոններ, քանի որ ոչ մասնագետ ծնողները դժվար թե կարողանան ուղղորդել փոքրիկին, ինչի հետևանքով վերջինս, հնարավոր է, շուտ ձանձրանա և հրաժարվի իր նպատակներից։

Ամփոփում

Վեբ կայքերի պատրաստման, խաղերի ստեղծման կամ ռոբոտաշինության հիմքում ծրագրավորումն ու կոդավորումն է։ Իսկ վերջինիս լավ տիրապետելու համար հարկավոր է զարգացնել լոգիկան՝ մտածողությունը։ Կարևոր է թե’ երեխային, թե’ դեռահասին հետաքրքրել ապագա մասնագիտության «գունավոր» կողմերով։ Դրա համար հարկավոր է, որ դու ևս, որպես ծնող, լինես տեղեկացված IT ոլորտից։

Webstart-ի բլոգում կարող ես գտնել հարցերիդ պատասխանները ոչ միայն կայքերի պատրաստման մասին, մենք մասնագիտական նյութեր գրքերի ու ֆիլմերի ընտրանիներ ենք հրապարակում նաև թվային մարքեթինգի և դիզայնի մասին։