fbpx

Բիլլ Գեյթս. 12 խորհուրդ բիզնեսի առաջխաղացման համար

29/07/2022
Բիլլ Գեյթս խոսքեր կարդալnbsp| WEBSTART

Կա՞ մեկն ով չի լսել Բիլլ Գեյթսի մասին կամ իր անձի շուրջ պտտվող լեգենդների մասին։ Այսօր շատերն օգտվում են Windows-ից և Microsoft ընկերության այլ պորդուկտներից, իմանալով, որ այդ ամենը ստեղծել է Բիլլ Գեյթս անունով գերհաջողակ բիզնեսմեն, ով անգամ կրթությունն է կիսատ թողել։ Իրականում, այս նյութով ցանկանում ենք ցույց տալ, որ այն, ինչ մենք համարում ենք հաջողակ լինել, իրականում ձևավորված մտածելակերպի արդյունք է։

Այս բլոգում Բիլլ Գեյթսի երբևէ արված 12 ամենահայտնի (և ոչ այդքան) արտահայտություններն են։ Դրանք թող քեզ համար լինեն մոտիվացիայի և մտորումների աղբյուր։

  1. «Ցանկացած բարդ աշխատանք ես հանձնարարում եմ ալարկոտ մարդուն, քանի որ նա միշտ գտնելու է այն հեշտ ավարտելու ձևը»։
  2. «Եթե դուք վերցնում եք ինչ-որ բան ավելի հարուստ մարդուց և տալիս դա համեմատաբար ավելի քիչ ունևորի, դա լավ է։ Այդպես ամեն ինչ հավասարվում է»։
  3. «Ցավոք, առողջապահության հարուստ աշխարհում նորարարությունները միաժամանակ և’ մեր ընկերն են, և’ թշնամին։ Նորարարությունը փոխնակ արհեստական օրգաններ հայտնագործելն է։ Մենք օգտագործում ենք այդ նորարարությունները, որոնք արժեն 300.000 դոլլար՝ 70-ն անց տարեց մարդկանց մի քանի տարի ավել կյանք պարգևելու համար։ Եվ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, ասեք խնդրեմ, արդա՞ր է արդյոք աշխատանքից ազատել 2 կամ 3 ուսուցիչ, այդ վիրահատությունն իրականացնելու համար»։
  4. «Եթե ցանկանում եք բարելավել 2 միլիարդ ծայրահեղ աղքատ մարդկանց կարգավիճակը, ապա պետք է զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը։ Դա լավագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար»։
  5. «Հաջողությունը շատ վատ ուսուցիչ է։ Այն գայթակղում է խելացի մարդկանց, ստիպելով նրանց մտածել, որ երբեք չեն պարտվի»։
  6. «Ձեր ամենադժգոհ հաճախորդները կրթության և կատարելագործման ամենամեծ աղբյուր կարող են հանդիսանալ ձեզ համար»։
  7. « Մինչև 2035թ աշխարհում գրեթե չեն մնա աղքատ երկրներ»։
  8. «Իմ քսան տարեկան հասակում ես դեռ ոչ մի հանգստյան օր վերցրած չկամ։ Ոչ մի»։
  9. «Մեզ հարմարավետության զգացում են հաղորդում այն մարդիկ, ովքեր մեզ հետ համաձայն են, սակայն նրանք, ովքեր այլ կարծիք ունեն՝ մեր աճն են ապահովում»։
  10. «Եթե ձեր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել, ապա կարող եք ընտրել մի խնդիր, որը ձեզ իրոք անհանգստացնում է։ Այնուհետև ուսումնասիրեք այն որքան հնարավոր է խորքային և փորձեք ժամանակ տրամադրել այդ ոլորտում գործունեություն ծավալող որևէ կազմակերպությանը կամավոր օգնելու հարցում։ Այդ ընթացքում փորձեք նոր տեխնոլոգիական լուծումներ գտնել ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտներին լուծումներ տալու համար»։
  11. «Ես միանշանակ կարծում եմ, որ երեխաներին միլիոնավոր դոլլարներ ժառանգություն թողնելը բնավ հոգատարություն չէ նրանց հանդեպ»։
  12. «Նախքան քո ծնվելը ծնողներդ այդքան անհետաքրքիր չեն եղել։ Նրանք այդպիսին են դարձել՝ վճարելով ձեր վարձերը, լվանալով ձեր հագուստն ու լսելով այն մասին, թե որքան լավն եք դուք ձեզ համարում։ Այնպես որ, մինչև փրկես որևէ տրոպիկական անտառ ծնողներիդ սերնդի մակաբույծներից՝ փորձիր դասավորել քո սենյակի պահարանը»։

Իսկ դու համաձա՞յն ես արդյոք Բիլլ Գեյթսի խոսքերի հետ։ Որո՞նք քեզ խորթ թվացին և ինչու՞։ Այս հարցերի պատասխանները հնարավոր է օգնեն քեզ հասկանալ այլ մանրուքներ։ Եթե ցանկանում ես ավելի շատ մասնագիտական և ոլորտի ժամանցային նյութեր կարդալ՝ տես մեր մշտապես թարմացվող IT բլոգը։